«Արտակ Մանուկեան» թանգարանի 11-րդ ամեակին նւիրւած միջոցառում

2019 թւականի նոյեմբերի 30-ին հինգշաբթի «Արտակ Մանուկեան» թանգարանի 11-րդ ամեակին նւիրւած կազմակերպւել էր միջոցառում, «Հայկական գորգերի» ցուցահանդէս, որի ընթացքում ցուցադրւեց պրն. Պարթև Յակոբեանի գորգերից մի քանիսը։

Հանդիսութեանը ներկայ էին թեմական խորհուրդի անդամներ՝ պարոնայք Ռաֆիկ Մելիքսէթեանը, Արամ Նովշադեանը եւ Աշոտ Սինանին, Իրանում Հ.Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը, դեսպանութեան աշխատակազմը, «Ալիք» օրաթերթի եւ միութիւնների ներկայացուցիչները ինչպէս նաեւ ԻՔՈՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտէ) գլխաւոր պատասխանատուներից՝ դոկտ. Մոհիթ Թաբաթաբային, Իրանի Ինքնուս արւեստագէտների միութեան հիմնադիր՝ Ալի Էզաթին, Թեհրան քաղաքի Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան ներկայացուցիչները եւ նոյն նախարարութեան թեհրանագիտութեան բաժնի հետազօտող՝ դոկտ. Ղոլամհոսէյն Թաքմիլ Հոմայունը եւ Ի.Ի. թեհրանագիտութեան համալսարանի դասախօսները:

Սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ թանգարանի տնօրէն՝ տկն. Ալիս Շահմուրադեանը այնուհետեւ պրն. Պարթև Յակոբեանը հարկ եղած բացատրութիւնները փոխանցեց ցուցադրւած գորգերի մասին:

Ծրագրիրը հագեցած էր գեղարւեստական բաժնից՝ Գայիանէ Արզումանեանը նւագեց քանոն եւ Մինէ Վարդանեանը ֆլէյտայի կատարումով հանդէս եկաւ:

Օրւայ առիթով արտայայտւեցին Իրանում Հ.Հ. լիազօր դեսպանը, պրն. Թաբաթաբային եւ դոկտ. Ղոլամհոսէյն Թաքմիլ Հոմայունը:

Ծրագրին մասնակցել էին նաեւ «Թեհրան Շահրը Մուզէհա» գրքի հեղինակ՝ տկն. Ֆարնազը Իւսէֆին եւ «Ֆարշը Չհարմահալ Բախթիարի» գրքի հեղինակ՝ տկն. Շիրին Սուրէսրաֆիրը, որոնք առիթը պատեհ համարելով նւիրեցին իրենց լոյս տեսած գրքերից եւ համառօտ բացատրութիւններ փոխանցեցեին գրքերի բովանդակութեան վերաբերեալ:

Ծրագիրը աւարտւեց ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում եւ ներկայները մասնակցեցին կազմակերպւած ընդունելութեան:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ