Կրթական խորհուրդ-միութիւն համագործակցութիւն

 «Դպրոց Միութիւն Միասնութիւն» Նշանաբանով Միասնական Արշաւ

Ուրբաթ, հոկտեմբերի 25-ին Հ.Մ.«Սիփան» Միութեան և «Սասուն» քաղաքամասի ազգային «Թունեան», «Թովմասեան», «Նայիրի», «Սողոմոնեան» դպրոցների ու «Սասուն» մանկապարտէզի համագործակցութեամբ տեղի ունեցաւ միօրեայ միասնական դաշտահանդէս, «Ռոբաթ» ընկերութեան այգեստանում մասնակցութեամբ շուրջ 200 հոգի:

Նախապատրաստական աշխատաննքերը օր առաջ կատարւել էր միութեան Սկաուտական բաժանմունքի կողմից: Անձրևային եղանակը թէկուզ արգելք չէր հանդիսացել ընկերների պատասխանատու և կարգապահ գործունէութեանը, որը շարունակւեց ամբողջ արշաւի ընթացքում: Աշնանային, անձրևային եղանակին հնարաւորութեան սահմաններում վրաններ էին նախատեսւել մասնակիցների համար, սակայն այնուամենայնիւ փայլուն էր դպրոցների ծնողական խորհուրդների ու մասնակիցների համագործակցութիւնը որով հնարաւոր դարձաւ յիշարժան օր ունենալ:

Արշաւի պաշտօնական բացումը կատարւեց դրօշակի արարողութեամբ, որտեղ միութեանս նախագահ ընկ. Արին Միրզայեանը արտայայտւեց յաջողութիւն ցանկանալով աշխատաննքերին ու նախանձնախնդրութիւն միութենական նւիրական կեանքում:

Օրւայ ընթացքում սկաուտական բաժանմունքը ունեցաւ հետաքրքրական և ուսուցողական աշխատաննքեր ինչպէս՝ հրացանաձգութիւն, զիփլայն հաց թխելը, որոնց ամենայն ակտիւութեամբ մասնակցեցին գրեթէ բոլորը:

Օրւայ վերջում խարոյկահանդէս էր կազմակերպւել որտեղ արշաւին մասնակցած ծնողներն իրենց զաւակների կողքին երգեցին յեղափոխական ու ազգային երգեր:
Դաշտահանդէսի կազմակերպչական բաժնում դերակատար եղան՝ Հ.Մ.«Սիփան» Միութիւնը կարգապահութիւն և սկաուտական աշխատանքներ, «Սասուն» մանկապարտէզը մանկական խաղեր կազմակերպելով, «Թունեան» տարր. վիճակահանութիւն կազմակերպելով, «Նայիրի» տարր. դպրոցը ճաշւայ բուֆէն դասաւորելով, «Նայիրի» «Սողոմոնեան» դպրոցը բուֆէյի ժետոնների աշխատանքում օգտակար լինելով, և «Թունեան» «Թովմասեան» դպրոցը սլակախաղն ու վիճակահանութիւնը վարելով:

Երախտագիտութեան ու շնորհակալութիւնների շարանը յայտարարւում էր ուղղւած Սիփան միութեան վարչութեան, Երէցների ու Սկաուտական բաժանմունքին, քաղաքամասի դպրոցների տեսչութեան ու ծնողական խորհուրդներին, «Ռոբաթ» ընկերութեան և աշխատանքներին սատար հանդիսացած բոլոր անձանց:

Վերջում մասնակիցները այգեստանը թողեցին բարձր տրամադրութեամբ և ցանկանալով որ նմանօրինակ հաւաքները շարունակական լինեն: Աղբիւրը՝ www.sipanorg.org:

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդ