Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Մշակոյթի եւ Առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան ներկայացուցիչները, այցելեցին Սրբազան Հօրը

Շաբաթ 23 նոյեմբեր 2019 թւականի առաւօտեան Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, բնակարանում իրեն այցելութեան էին եկել Մշակոյթի եւ առաջնորդութեան (Էրշադ) նախարարութեան ներկայացուցիչները, յանձինս դոկտ. Ֆէրէյդունին, պարոնայք՝ Միր Դէհղանը, Ալիփուրը եւ տկն. Մոբարհանը, որոնք նաեւ իրենց Նախարարութեան նախարարի բարեմաղթանքները փոխանցեցին Առաջնորդ Սրբազանին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց եւ շնորհակալութիւն յայտնեց, իրենց այս ազնիւ վերաբերմունքին եւ խնդրեց, որ իր ողջոյնները փոխանցեն պրն. Նախարարին եւ յաջողութիւն մաղթեց իրենց գործերում:

Ընդունելութեան նաեւ ներկայ էր Առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Զորիկ Կարապետեանը:

Ազգային Առաջնորհարանի հանրային կապ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com