Միօրեայ արշաւ-այցելութիւն՝ յաջողակ աշակերտ-ուհիների համար

Կրթական Խորհրդի Դաստիարակչական յանձնախմբի կազմակերպած Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100 ամեակին նւիրւած գիտելիքների մրցութեան (2019 մայիսին) հայոց դպրոցների միջնակարգ օղակի յաջողած աշակերտ-ուհիների գնահատման համար կազմակերպւեց միօրեայ արշաւ-այցելութիւն՝ Իրան Մալ։

Թւով 30 աշակերտ-ուհիներ, Յանձնախմբի անդամների, ուսուցիչների և օժանդակող ծնողների ընկերակցութեամբ, հոկտեմբերի 31-ին հինգշաբթի առաւօտեան մեկնեցին։

Իրան Մալ կենտրոնում աշակերտները ծանօթացան պարսկական և ժամանակակից ճարտարապետութեան մի կերտւածքի, որը հսկայական տարածքում զանազան թանգարանների ամբողջութիւն էր։

Տեսանելի էին՝ ջրացատկ բաժինը, թիմչէների զանազան սրահները՝ ինչպէս հայելու մանրուքներով կառուցւած սրահը, անտիկ գոյքերի հաւաքածոյի, Իրանի ժողովրդի ձեռքի աշխատանքների հաւաքածոյի, ձեռքի գորգագործութեան հոյակապ օրինակների ցուցադրման։
Ամենահրաշալի բաժիններից էր գրադարանը, որտեղ պատասխանատուների բացատրութեամբ ճարտարապետական զանազան օրինակներից էր ոգեշնչւած։ Գրադարանում տեղադրւած տարբեր լեզուներով գրքերի մէջ կար նաև հայերէն լեզւով գրքեր։

Աշակերտ-ուհիների ուշադրութիւնը գրաւեց այլ երկրների՝ փողոցների ու տների օրինակով պատրաստւած կերտւածքները։

Յանձնախումբը փորձեց այս պտոյտի միջոցով ծանօթացնել որոշ տեսարժան վայրեր և արժևորել իրենց գիտելիքները։

Աշակերտ-ուհիները ճաշարաններից մէկում Յանձնախմբի միջոցով հիւրասիրւեցին, ապա վերադարձան Ազգային Առաջնորդարան։

Յանձնախմբի անունից Քլարա Աղախանեանը շնորհաւորելով աշակերտ-ուհիներին՝ գիտելիքների մրցութեան մէջ յաջողութիւն արձանագրելու առիթով, ցանկացաւ գալիք ուսումնական շրջանում ևս լաւապէս աշխատեն և սովորեն, որ նման գնահատանքների ու շահումների արժանի դառնան։

Աշակերտ-ուհիներին ընկերակցում էին Դաստիարակչական յանձնախմբից՝ Ստելլա Ասլանեանը, Քամելիա Շիրւանեանը, Բեսի Յովհաննիսեանը և Քլարա Աղախանեանը, ինչպէս նաև ուսուցչուհիներ՝ Նոռա Մովսիսեանը և Լուսինէ Նազարեանը։

Թ.Հ.Թ. Կրթական խորհրդ