ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի հաւատացեալ մեր ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ երեքշաբթի 3 դեկտեմբեր 2019-ի տօնն է Ս. Մինասի:

Ս. Մինասի տօնը համընկնում է Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ այս առիթով երեքշաբթի 3 դեկտեմբեր 2019-ին, համանուն եկեղեցում, մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ: Կրօնական արարողութեան նախագահելու է թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սկիզբ ժամերգութեան`ժամը 9:00-ին
Ս. Պատարագ` ժամը 10:00-ին
Քարոզ` ժամը 11:00-ին

Հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին ներկայ լինելու կրօնական արարողութեան եւ Ս. պատարագին հաղորդւելու համար սուրբի յիշատակով եւ վերաթարմացնելու Քրիստոնէական իրենց հաւատքը:

Ծանօթ: Բոլոր այն հաւատացեալ ուխտաւորները որոնք ուզում են նւիրատւութիւն եւ կամ մատաղ անել, թող բարի լինեն կապ պահելու Ս. Մինաս Եկեղեցու Խորհրդի հետ: