Հոգեհանգստեան արարողութիւն՝ հանգուցեալ հայ ուսուցիչների յիշատակին

Իւրաքանչիւր տարի, Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով իրանահայ Ուսուցիչների Միութիւնը նախաձեռնում է հոգեհանգստեան արարողութիւն, ի յիշատակ այդ տարեշրջանում իրենց մահկանացուն կնքած հայ ուսուցիչ-ուսուցչուհիների:

Այս տարի եւս հոգեհանգստեան արարողութիւնը իրականացաւ ուրբաթ, նոյեմբերի 8-ի առաւօտեան, Ս. Գէորգ եկեղեցում, որի ընթացքում յիշւեց միութեան հիմնադիր եւ հանգուցեալ ուսուցիչ-ուսուցչուհիների անունները:

Ժամերգութեան և Հոգեհանգստեան արարողութիւնը կատարեց Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը:

Տէր Սարգիսն խօսքեց ուսուցչի մեծարման մասին եւ կարևորեց ուսուցչի դերը հայ աշակերտների կեանքում:

Խօսքերի աւարտին Տէր Հայրը յանուն թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի, ողջունեց և Աստւածային օրհնութիւն հայցեց ծրագրի կազմակերպիչների համար, որոնք ոչ մի տարի չեն զլանում այն ձեռնարկն իրականացնելու գործում: Յանուն Սրբազան Հօր, Տէր Հայրը թելադրեց, որ մեր ներկայ սերնդի գործող ուսուցիչները նաև պարտաւոր են յիշելու և օրինակ ծառայեցնելու իրենց նախկին գործընկերների անցած ուղին աւելի լաւ և արդիւնաւէտ գործունէութիւն ցուցաբերելու համար:

Արարողութեան աւարտին կազմակերպւել էր գեղարւեստական միջոցառում եւ ընդունելութիւն: