Մշակոյթի Օրը և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Անւանակոչութեան Տօնը

Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը տօնն է հայ մշակոյթի, տօնն է քրիստոնէական հաւատքի ու ազգային ոգու միացման ու համատեղ արարման մեր ժողովրդի կեանքի արգասաբեր դաշտում։

Սոյն առիթով, շաբաթ 12 հոկտեմբեր 2019-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ Պատարագը մատուցեց և յաւուր պատշաճի քարոզեց արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը։

Քարոզի ընթացքին քահանայ հայրը թարգմանչաց տօնի խորհուրդը բացատրեց ներկաներին և շեշտեց հայերէն լեզւի կարևորութիւնը:

Ս. պատարագին ներկայ էին քահանայից դասը, շրջանի մի քանի պատգամաւորներ և Թեմական Խորհրդի ներկայացուցիչներ:

Յաւարտ Ս. պատարագի եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել: