Այսու յայտնում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ հինգշաբթի, 4 փետրւար 2016-ին, ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ԶՕՐԱՎԱՐԱՑՆ ՄԵՐՈՑ ՀԱԶԱՐ ԵՐԵՍՈՒՆ ԵՒ ՎԵՑ ՎԿԱՅԻՑՆ, ՈՐՔ ԿԱՏԱՐԵՑԱՆ Ի ՄԵԾԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՏՕՆՆ Է:
Այս առիթով հանդիսաւոր Ս. եւ անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի մեր եկեղեցիներում:
Յայտնենք, որ Սրբոց Վարդանանց Զօրավարաց Տօնը համընկնում է Սարդարապատ թաղամասի Սրբոց Վարդանանց Եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով հինգշաբթի 4 փետրւար 2016-ի Սրբոց Վարդանանց Եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր ս. պատարագ: Պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
- Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
- Սկիզբ Ս. Պատարագի ժամը 10:00-ին
- Քարոզ ժամը 11:00-ին
Կոչ ենք անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին որ անխտիր եկեղեցի փութան հաղորդւելու համար Վարդանանց Զօրավարաց հաւատքով: