Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Միջոցառում՝ Իրանում կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով

 

Իրանում կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի Իրանի կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը:

Այս առիթով Երեքշաբթի հոկտեմբերի 8-ի երեկոյեան, Թեհրանի զրադաշտների միութեան դահլիճում կազմակերպւել էր սոյն առիթով իւրայատուկ միջոցառում:

Միջոցառումը մեկնարկւեց Իրանի պետական հիմնով, որից յետոյ զրադաշտների միութեան նախագահ դոկտ. Աֆշին Նարիմանեանը ողջոյնի խօսք ուղղեց ներկաներին:

Իրանում կրօնական փոքրամասնութիւնների անունից կարգապահական ուժերին շնորհաւորեց և նրանց աշխատանքը գնահատեց Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամաւոր՝ Իւնաթան ԲեթԿոլիան:

Միջոցառումը օժտւած էր գեղարւեստական կատարումներով:

Վերջում հրաւիրւեց արտայայտւելու Թեհրանի կարգապահական ուժերի հրամանատար գեներալ մայոր Հոսէյն Ռահիմին, ով անդրադարձաւ կարգապահական ուժերի գործողութիւններին և կարևորեց Իրանում բոլորի միասնականութիւնը, երկրի տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու առումով և գնահատանքով անդրադաձաւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների անժխտելի դերը:

Միջոցառմանը հրաւիրւած էին նաև Թեհրանի կարգապահական ուժերի զանազան միաւորների հրամանատարներ, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների հոգեւոր առաջնորդներ և հոգևորականներ, Իսլամական խորհրդարանի պատգամաւորներ և Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի զրադաշտ նահատակների, վիրաւորների և գերիների ընտանիքներ:

Վերջում զրադաշտների հոգևր առաջնորդների ձեռամբ գնահատագրեր յանձնւեցին կարգապահական ուժերի հրամանատարին և զանազան միաւորների ղեկավարներին, որոնք յատկապէս առնչակից են կրօնական փոքրամասնութիւնների հարցերին:

Հայ համայնքի կողմից հանդիսութեանը ներկայ էին Ի.Ի. խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի և Ալիք օրաթերթի ներկայացուցիչները, նաև արժ. Տ. Մեսրոպ քհն. Ռաթէոսեանը, արժ. Տ. Գուրգէն քհն. Ներսիսեանը և արժ. Տ. Յակոբ քհն. Քէշիշեանը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ