Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանում հայոց դպրոցների տարեմուտի զանգը հնչեց

Երկուշաբթի, 23 սեպտեմբեր 2019-ի առաւօտեան Իրանում հնչեց 2019-2020 դպրոցական տարեմուտի զանգը եւ միլիոնաւոր աշակերտութեան հետ միաժամանակ իրանահայ հազարաւոր աշակերտ-աշակերտուհիներ եւս յաճախեցին հայոց դպրոցներ:

Թեհրանում հայոց դպրոցների դպրոցական տարեմուտի զանգը հնչեցրեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Սասուն քաղաքամասի «Նայիրի-Սողոմոնեան» ազգային միջնակարգ տղայոց դպրոցում:

Տարեմուտն սկսւեց «Տէրունական» աղօթքով եւ Իրանի պետական հիմնով, որից յետոյ դպրոցի փոխտեսուչ եւ ուսուցիչ Նորվան Միքայէլեանը ողջոյնի խօսք ուղղեց Սրբազան Հօրը եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչներին:

Միջոցառումը շարունակւեց աշակերտական խօսքով, դպրոցի տեսչի բարիգալստեան արտայայտութեամբ եւ ընթերցւեց Սրբազան Հօր տարեմուտի պատգամը:

Եզրափակիչ խօսքի համար հրաւիրւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը, ով կարեւորութեամբ անդրադարձաւ հայ աշակերտի հայոց դպրոց յաճախելու անհրաժեշտութեանը, ընդգծելով. «Հայ դպրոցը հայ աշակերտի տունն է»: Սրբազան Հայրն աշակերտներին կոչ ուղղեց սիրել եւ սովորել հայոց լեզուն, կրօնը եւ պատմութիւնը, դրանք համարելով ազգասիրական զգացումների ամրագրման գրաւականները, եւ շեշտեց. «Ժողովուրդները գոյատեւում են եւ ապրում են հայրենասիրութեամբ եւ հայրենասիրութիւնը հիմնւած է ժողովրդի պատմութեան իմացումով»: «Իրական հայրենասիրութիւնը մարդու մէջ ծնւում է իր և իր պատմութեան, աշխարագրութեան, մշակոյթի և անշուշտ կրօնի իմացութիւնից» -եզրակացրեց Սրբազան Հայրը:

Լուրը «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ