Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՏՕՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՒԱԾԱԾՆԻ ԾՆՆԴԵԱՆ

Ա. ՏԱՐԻ, թիւ 37, 8 Սեպտեմբեր, 2019

Անցեալ շաբթւայ «Ամարաս»-ի թւով, արդէն ներկայացրել ենք Աստւածածնի տօները:
Այսօր ներկայացնում ենք մեր Եկեղեցու կարեւոր տօներից մէկը, որ Նիկոյ Ժողովն է:

ՆԻԿԻՈՅ ԺՈՂՈՎԸ

Արիոս Աղեքսանդրացին, իր իմաստասիրական հմտութեամբ ծանօթ մի անձնաւորութիւն էր, որ մինչեւ իսկ Աղեքսանդրիայի (Եգիսպտոս) հայրապետութեան յաջորդելու աչք ունեցաւ:
Այն ժամանակներում շարունակւում էին Յիսուսի անձի վրայ խնդիրներ ծագել եւ Արիոս էլ սկսեց պաշտպանել այն տեսակէտը, թէ Յիսուս Քրիստոս մարդացեալ Աստծու Որդին չէ, այլ՝ գերագոյն մի արարած, եւ թէ Նրան տրւած ՙՈրդի Աստծու՚ կոչումը բառական իմաստով առնելու չէ: Այդ օրերին, Աղեքսանդրիայի Աղեքսանդր Հայրապետը, գաւառական ժողովներում, 319-ին եւ 312-ին, հերքեց Արիոս երէցի կարծիքը:
Արիոս, իրեն պաշտպան եպիսկոպոսներ էլ ունեցաւ եւ Նիկոմիդիայի Եւսեբիոս Արքեպիսկոպոսը մի ուրիշ ժողով գումարելով, արձակեց Արիոսին Աղեքսանդրիայի ժողովների դատապարտութիւնից:
Երբ վէճերը ընդհանրացան եւ եկեղեցում հակառակութիւնները սաստկացան, Կոստանդիանոս Կայսրը ուզեց խնդիրը ընդհանուր մի ժողովում լուծել, եւ 325-ին բոլոր քրիստոնեայ աշխարհի եպիսկոպոսներին հրաւիրեց Նիկիա քաղաք: Ժողովը սկսեց Յունիս 19-ին:
Այդ ժողովին հրաւիրւել էին նաեւ հայոց Տրդատ Թագաւորն ու Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, որոնք տարիքի պատճառով չկարողանալով անձամբ մասնակցել, Արիստակէսին իրենց փոխանորդ նշանակելով, իրենց կարծիքն ու դաւանութեան յայտարարութիւնն գրաւոր Նրան յանձնեցին եւ ճամբայ հանեցին (ԽՈՐ. 176):
Արիստակէս եղաւ Նիկիոյ 318 հայրապետներից մէկը, որոնք Արիոսական վարդապետութիւնը դատապարտեցին, եւ Արիոսը նզովեցին, եւ Կոստանդիանոս էլ նրան աքսորեց:
Արիստակէս ժողովից վերադառնում է Վաղարշապատ, Նիկիոյ Ժողովի 20 կանոններով միասին:
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ուղղափառ հաւատքի յաղթանակի վրայ ուրախանալով՝ ընդունում եւ հռչակում է Նիկիայի կանոնները, եւ մի յաւելւածով էլ ծաղկազարդում այն:
Ստորեւ Նիկիոյ ժողովի հանգանակը, որ արտասանում ենք ամէն կիրակի.-
Հաւատում ենք մէկ Աստծու, Ամենակալ Հօր, երկնքի եւ երկրի, տեսանելիների եւ անտեսանելիների ստեղծողին:
Հաւատում ենք մէկ Տէր Յիսուս Քրիստոսի` Աստծու Որդուն, որ միածին է, ծնւած է Հայր Աստծուց, այսինքն Հօր էութիւնից:
Աստւած է Աստծուց, լոյս է լոյսից, ճշմարիտ Աստւած է ճշմարիտ Աստծուց, ծնւած եւ ոչ թէ` ստեղծւած: Նա Հօր (Աստծու) բնութիւնից է, որով ամէն ինչ եղաւ երկնքում եւ երկրի վրայ, տեսանելիները եւ անտեսանելիները:
Որ մեզ` մարդկանցս եւ մեր փրկութեան համար երկնքից իջնելով, մարմին ստացաւ, մարդացաւ եւ ծնւեց կատարեալ կերպով Սուրբ Կոյս Մարիամից` Սուրբ հոգով, որով ( Սուրբ հոգով) մարմին առաւ. հոգի եւ միտք եւ այն ամէնը, ինչ որ կայ մարդու մէջ` ճշմարտապէս եւ ո՛չ երեւութապէս:
Չարչարւեց, խաչւեց եւ թաղւեց, երրորդ օրը յարութիւն առաւ, նոյն մարմնով երկինք ելաւ եւ Հօր աջ կողմում նստեց:
Վերստին գալու է` նոյն մարմնով եւ Հօր փառքով, դատելու համար ողջերին ու մեռածներին. նա որի թագաւորութիւնը անվախճան է:
Հաւատում ենք անեղ (ոչ ոքից չի եղել) եւ կատարեալ Սուրբ Հոգուն, որը խօսեց Օրէնքի, մարգարէների եւ Աւետարանների միջից, որ Յորդանան գետի վրայ իջաւ, քարոզեց առաքեալներին եւ սրբերի մէջ բնակւեց:
Հաւատում ենք նաեւ մէկ ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Մէկ մկրտութեան, ապաշխարութեան մեղքերի քաւութեան եւ թողութեան, հոգիների եւ մարմինների յաւիտենական դատաստանին, երկնքի արքայութեան (հաստատման) եւ յաւիտենական կեանքին:
Հաւատամքից յետոյ սարկաւագի կողմից ընթերցւում է Բ. Տիեզերական Ժողովի կողմց սահմանւած հետեւեալ նզովքը.
ՙԻսկ նրանք, որ ասում են. ՙԿար ժամանակ, երբ չկար Որդին՚ կամ ՙԿար ժամանակ, երբ չկար Սուրբ Հոգին՚ կամ ասում են. ՙՈչնչից ստեղծւեցին կամ ուրիշ էութիւնից գոյացան Աստծու Որդին եւ կամ Սուրբ Հոգին՚ եւ եթէ փոփոխութեան կամ այլայլումի ենթակայ լինեն, Ընդհանրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցին նզովում է այդպիսիներին՚:
Նզովքին յաջորդում է Սուրբ Գրիգոր Լուսաւորչի կողմից աւելացած` Ամենասուրբ Երրորդութեան ուղղափառ հաւատքի ամփոփ փառաբանական խոստովանութիւնը, թէ՝
Բայց մենք փառաւորենք նրան (Քրիստոսին)` որ յաւիտենութիւնից առաջ է, երկրպագելով սուրբ Երրորդութեանը, որ մի Աստւածութիւնն է Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

ԳԻՏԷԻ՞Ր ԹԷ՝
Եկեղեցուն նւէր տալը, ինքնաճանաչման մի եղանակ է, հաստատելու թէ՝ Աստւած ամէն բանի եւ մեր ունեցածների միա՛կ սեփականատէրն է, այնպէս ինչպէս, որ տան վարձը վճարելը նշանակում է, թէ՝ այդ տունը, որի մէջ ենք ապրում, պատկանում է մէկ ուրիշի: Նոյնիսկ երբ տունը սեփականութիւն է, մենք տարեկան տուրքեր ենք տալիս երկրի պետականութեանը, որովհետեւ ի վերջոյ ամէն ինչ պատկանում է պետութեան:
Աստծուն տալը, երախտագէտ սրտի ապացոյցն է:
Պէտք է գիտենալ որ Քրիստոնեան մի տնտես է՝ Աստծուց իրեն տրւած ամէն բանի համար. Պօղոս Առաքեալ Առաջին Կորնթացիներին գրած իր նամակում (16.2) ասում է. ՙԱմէն կիրակի ձեզանից իւրաքանչիւրը թող մի կողմ դնի փոքր մի խնայողութիւն իր կարողութեան չափով՚:
Քրիստոսի համար, ո՛չ միայն տալը կարեւոր է, այլ նաեւ տալուց յետոյ մեր մօտ մնացածն էլ: (Կարդալ Մարկոս 12.41-44):

Ծանօ՞թ ես գետակի խօսքին.
- ՙՏուր՚, ասում է գետակը,
ՙՏուր, ո՜հ տուր, տուր, ո՜հ տուր՚,
ՙՏուր՚, ասում է գետակը,
Մինչ հոսում էր բլուրն ի վար:
ՙԵս փոքրիկ եմ, գիտեմ, բայց ուր որ գնում եմ,
Արտերը կանաչ են դառնում՚:

ՍԱՂՄՈՍ 67 [66] - ԳՈՀԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ
Երաժշտապետին: Սաղմոս. Դաւթի ժողովածուից: Երգ:
(Մարգարէութիւն Աստւածածին Մարիամի մասին)
1 Աստւա՛ծ, ողորմի՛ր մեզ եւ օրհնի՛ր մեզ,
բարեհա՛ճ եղիր մեր հանդէպ,
2 որպէսզի աշխարհն իմանայ քո կամքը,
բոլոր ազգերը ճանաչեն, որ դու ես փրկիչը:
3 Ժողովուրդները թող գոհութիւն յայտնեն քեզ, ո՛վ Աստւած,
բոլոր ժողովուրդները թող գոհաբանեն քեզ:
4 Ազգերը թող ուրախանան եւ ցնծան,
որովհետեւ դու արդարութեամբ ես դատում ժողովուրդներին,
եւ աշխարհի բոլոր ազգերին դու ինքդ ես առաջնորդում:
5 Ժողովուրդները թող գոհութիւն յայտնեն քեզ, ո՛վ Աստւած,
բոլոր ժողովուրդները թող գոհաբանեն քեզ:
6 Երկիրը տւեց իր բերքը,
Աստւած, մեր Աստւածն իր օրհնութիւնը տւեց մեզ:
7 Աստւած թող օրհնի մեզ,
եւ ամբողջ աշխարհը թող երկիւղո՛վ պատւի նրան:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ