Թ.Հ.Թ. Հայերէնագիտականի Տնօրէնը՝ Ազգային Առաջնորդարանում

Հինգշաբթի սեպտեմբերի 5-ին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թ.Հ.Թ. Հայերէնագիտական Երեկոյեան Դասընթացների տնօրէն՝ տկն. Քլարա Աղախանեանին:

Տկն. Աղախանեանը եկած էր դպրոցական Հայոց Պատմութեան 11-րդ դասագրքի գծով Սրբազան Հօր հետ խօսելու, նաև զեկուցելու Հայերէնագիտական դասընթացների աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը փոխանցեց Թեմական Խորհրդի մտահոգութիւնը և յոյս յայտնեց, որ աշխատանքները սպասածի պէս կը շարունակւեն, իսկ Հայոց Պատմութեան դասագրի վերաբերեալ իր մտածումներն ու թելադրութիւնները փոխանցեց տկն. Աղախանեանին: