Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Հինգշաբթի, սեպտեմբերի 5-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Սիփան» Միութեան վարչութեան և մշակութային յանձնախմբի անդամներին:

Անդամները եկել էին մշակոյթի ամւայ առիթով տեղի ունենալիք ձեռնարկներին Սրբազան Հօր հովանաւորութիւնը հայցելու:

Սրբազան Հայրը հետաքրքրւեց իրենց ձեռնարկներով, մեծապէս գնահատեց և յաջողութիւն մաղթեց իրենց: