Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Երեքշաբթի թւականիս օգոստոսի 27-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Կին Միութեան կից աշխատող «Անի» Միութեան Վարչութեան նորընտիր անդամներին:

Տիկնայք եկած էին Սրբազան Հօր օրհնութիւնն առնելու:

Սրբազան Հայրը շնորհաւորեց և մեծապէս գնահատեց իրենց համագործակցական ոգին Սարդարապատ շրջանի եկեղեցական խորհրդի և Սարդարապատ Միութեան հետ: «Հայ կինը միշտ նշանաւորւել է իր ազգային, ընկերային և եկեղեցական բնագաւառների մէջ» յաւելեց Սրբազան Հայրը և բոլորին ազգանւէր գործունէութիւն մաղթեց: