Յայտարարութիւն

Այսու յայտնում ենք մեր համայնքի սիրելի ժողովրդին, որ շաբաթ 31 օգոստոս 2019,ի, երեկոյեան ժամը 18:00-ին, յընթացս կիրակնամուտի ժամերգոթեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս Մայր եկեղեցում, տեղի է ունենալու Իրանի 51-րդ Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը, ձեռամբ՝ Թեմիս Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի:

Հրաւիրում ենք մեր սիրելի ժողովրդի զաւակներին ներկայ լինելու վերոյիշեալ արարողութեան:

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ