ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս Պատգամաւորական Ժողովի եւ Թեմական Խորհրդի Դիւանները նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կիրակի 25 օգոստոս 2019-ին համատեղ նիստ գումարեցին քննարկելու Ռոստոմ ազգային վարժարանի հարցը։

Ժողովականները յետ կարծիքների փոխանակման եւ մանրամասն քննութեան, մեկնելով օրւայ մեր կեանքի պայմաններից որոշեցին 2019-2020 դպրոցական տարեշրջանից դադարեցնել դպրոցի ուսումնական դասընթացքը։

Յայտնենք, որ դպրոցի հարեւանութեան մէջ բնակւող ընտանիքների աշակերտներին, շրջանում գործող հայկական որեւէ դպրոց փոխադրելու պարագային, ազգային իշխանութիւնը հնարաւորինս փոխադրութեան պայմաններ կը ստեղծէ։
Զայս յայտնում ենք մեր ժողովրդին առ ի գիտութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ