Հաղորդագրութիւն

Այսու յայտնում ենք ի հետևում «Արաքս» դպրոցի տեսչուհի՝ տկն. Անի Մանուկեանի 6-րդ շրջանի Կրթադաստիարակչական կենտրոնին ներկայացրած հրաժարականի, Կրթական խորհուրդը հետամուտ լինելով սոյն հարցին բազմիցս դիմել է տկն. Մանուկեանին վերանայելու իր որոշումը:

Թեմական խորհուրդը սոյն թւականի յունիսի 12-ին հանդիպելով «Արաքս» դպրոցի աշակերտների մի խումբ ծնողների հետ, ընդառաջելով նրանց պահանջին հանդիպման հրաւիրեց տկն. Մանուկեանին: Հանդիպմանը ներկայ էին Թեմական խորհրդից՝ ատենապետը, Թ.Խ.-ի Կրթական խորհրդի կապը, Կրթական խորհրդի ատենապետը:

Հանդիպման արդիւնքում, տկն. Մանուկեանի որոշումը մնացել է անփոփոխ: Կրթական խորհուրդը գործընթացից տեղեկացրել է դպրոցի ծնողական խորհրդի անդամներին և դասարանների ներկայացուցիչներին:

6-րդ շրջանի Կրթադաստիարակչական կենտրոնից դպրոց է գործուղւել տկն. Թաջիկը, որպէս Արաքս դպրոցի տեսչուհու պաշտօնակատար:

Թ.Հ.Թ. Կրթական խորհուրդ