Թ. Հ. Կանանց Բարեգործական Ընկերութեան Վարչութեան անդամներն Ազգային Առաջնորդարանում

Չորեքշաբթի 2019 թւի յուլիսի 31-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայ Կանանց Բարեգործական Ընկերութեան նորընտիր վարչութեան անդամների ներկայացուցիչներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու: Միևնոյն ժամանակ առիթ եղաւ խօսելու իրենց աշխատանքների մասին:

Սրբազան Հայրը ողջունեց խմբին, գնահատեց և թելադրեց առաւել համագործակցութիւն ունենալ ազգային իշխանութեան հետ: