Թեհրանի Տեղական ինքնակառավարման 5-րդ շրջանի ընտրութիւններում ընտրւել են հայեր

Ուրբաթ 26 յուլիս 2019 թւի առաւօտեան Թեհրանում կայացաւ Թեհրանի Տեղական ինքնակառավարման 5-րդ շրջանի ընտրութիւնը:

Յիշեալ ընտրութիւններին մասնակցել էին 12 հազար 30 թեկնածուներ Թեհրանի 352 թաղերից: Ընտրութիւնների համար նկատի էին առնւել 1700 ընտրատեղամաս եւ 7000 էլեկտրոնիկ քւէարկղեր: Յիշեալ ընտրութիւնները կարելի է համարել Իրանում կատարեալ էլեկտրոնիկ առաջին ընտրութիւնները:

Թեհրանի Տեղական ինքնակառավարման ընտրութիւններին, հայահոծ քաղաքամասերից թեկնածութիւն էին առաջադրել աւելի քան 20 հայեր:

Shorayari.tehran.ir- կայքէջի համաձայն այս ընտրութիւններին, քաղաքապետարանի 3-րդ շրջանի Արարատ քաղաքամասից ընտրւել են առաջադրւած երեք հայ թեկնածուներ՝ Արէն Պօղոսեան Հաւթւանը, Դարւին Աւագեանը եւ Ասպետ Նազարեանը:

Զարքեշի տարածքից ընտրւել է Ռոմիկ Նազարեանը, ձեռք բերելով քւէների մեծամասնութիւնը, իսկ անձնափոխանորդներ են ընտրւել՝ Ռաբերտ Ռէյհանեանը, Արգին Մատթէոսեանը, Արբի Ալլահվերդեանը եւ Վալենտին Դիլանչեանը:

Մաջիդիէ քաղաքամասում անձնափոխանորդ են ընտրւել երեքը՝ Էդւարդ Մինաս Մասիհին (Յովիկ Մինասեան), Արտոյտ Զոհրաբեանը եւ Վահէ Խաչատրեանը:
Իւրաքանչիւր քաղաքամասում Տեղական ինքնակառավարման մարմինների կազմը 9 հոգանոց է:

Լուրը «Ալիք»-ից