ՏՕՆ ԱՅԼԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ (ՎԱՐԴԱՎԱՌ)

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 28 Յուլիս 2019 Տօն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:

Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր ս. եւ անմահ Պատարագ:

Սկիզբ ժամերգութեան՝ ժամը 9:00
Ս. Պատարագ՝ ժամը 10:00
Քարոզ՝ ժամը 11:00

Երկուշաբթի 29 Յուլիս 2019 Յիշատակ Մեռելոց է:

Այսու հրաւիրում ենք մեր եկեղեցու հաւատացեալներին ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը: