Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը Հանդիպեց Առաջնորդ Սրբազանին

Երեքշաբթի, յուլիսի 9-ի կէսօրին, Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդը հանդիպեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Խորհրդի անդամները եկել էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու եկեղեցու ընդհանուր մաքրութեան ու նորոգութեան նաև վերնատան բաժինը ձևաւորելու հարցերով և իր խորհուրդն ու կարծիքը հայցելու:

Սրբազան Հայրը գնահատեց նրանց իրենց նախանձախնդրութեան համար և անհրա'եշտ թելադրութիւններ արաւ, որպէսզի լաւագոյն ձևով պարտ ու պատշաճը տնօրինւի: