Հ. Ուս. Չհարմահալ Միութեան Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Շաբաթ 2019 թւի յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուսումնասիրաց ՉհարմահալՄիութեան նորընտիր վարչութեան անդամների ներկայացուցիչներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու:

Սրբազան Հայրը ողջունեց խմբին, գնահատեց ընդհանրապէս Չհարմահալ Միութեան դրական գործունէութիւնները և յաջողութիւն մաղթեց իրենց: