ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՂԱԶՒԻՆ

Այսու ուրախութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ Երկուշաբթի 17 Յունիս 2019 թւին տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց:

Այս տօնն համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով Երկուշաբթի 17 Յունիս 2019 թ. և Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի եւ Կազմակերպութեամբ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների կազմակերպւել է միօրեայ ուխտագնացութիւն դէպի Ղազւին:

Արձանագրութիւնների համար դիմել Ազգային Առաջնորդարանի Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակ եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու գրասենեակ:

Արձանագրութիւնները լինելու են 11, 12,13 Յունիս 2019-ին:

ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ