ԴԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻՆ

Կիրակի մայիսի 26-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Դանիայի դեսպան՝ մեծարգոյ պրն. Դանի Աննանին:

Պրն. դեսպանը քաղաքավարական այցելութունով էր եկած Սրբազան Հօր մօտ:

Սրբազան Հայրը նախ ջերմօրէն ողջունեց պրն. դեսպանին, շեշտելով, որ հայ և դանիացի եկեղեցիների միջև գոյութիւն ունի բարւօք յարաբերութիւն: Սրբազան Հայրը խօսեց նաև հայ գաղութի, իրանահայութեան և ի մասնաւորի թեհրանահայութեան մասին, շեշտելով հայ համայնքի ներգործօն մասնակցութիւնը իրանեան ընկերութեան մէջ:

Խօսւեց նաև հայ-դանիական բարւօք յարաբերութիւնների մասին, յատկապէս հայոց ցեղասպանութեան շրջանին Դանիայի կառավարութեան և ժողովրդի նիւթական և բարոյական օժանդակութեան մասին, որոնք ցուցաբերեցին հայ ժողովրդին: