Իրանահայ Արհեստաւորների Միութեան նորընտիր Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

 

Հինգշաբթի մայիսի 23-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Արհեստաւորների Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:

Սրբազան Հայրը շնորհաւորեց նորընտիր անդամներին և գնահատեց իրենց ծառայութիւնը, յատկապէս ազգային իշխանութեան հետ իրենց համագործակցութիւնը: Գնահատեց նաև իրենց նւիրատւութիւնները՝ Նոր Բուրաստան գերեզմանատանը նւիրած դիակառքը և Սրբոց Վարդանանց եկեղեցու ներքնասրահի նորոգութեան գործն ու ընդհանրապէս գաղութում կատարած իրենց դրական գործունէութիւնը:

Առաջնորդ Սրբազանը յաջողութիւն մաղթեց նաև իրենց աշխատանքների համար: