Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի (16-րդ շրջան) հաղորդագրութիւն

Սոյն թւականի չորեքշաբթի, մայիսի 22-ին, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ատենապետութեամբ Ժոզէֆ Մեհրաբեանի եւ Ներքին գործերի նախարարութեան կողմից լիազօրւած տկն. Սէյէդիի ներկայութեամբ, կայացրեց Կրօնական, Թեմական խորհուրդների եւ ապա Հաշւեքննիչ մարմնի ընտրութիւնները, որոնց արդիւնքում՝ առաջիկայ երկու տարիների համար թեմի բարձրագոյն գործադիր մարմիններն ընտրւեցին հետեւեալ անձնակազմերով.

Կրօնական խորհուրդ՝

1- Արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեան
2- Արժ. Տ. Մեսրոպ ‎ քհնյ. Ռաթէոսեան
3- Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեան
4- Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեան
5- Արժ. Տ. Գուրգէն քհնյ. Ներսիսեան
6- Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեան
7- Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեան

Թեմական խորհուրդ՝

1- Հարմիկ Աւետեան
2- Նորայր Արամեան
3- Քրիստ Արզումանեան
4- Վահէ Թարոյեան
5- Լինդա Ղարախանեան
6- Ռաֆիկ Մելիքսէթեան
7- Արամ Նոշադեան
8- Արա Շահվերդեան
9- Հայկազ Շիրւանեան
10- Աշոտ Սինանի
11- Սուրէն Քեշիշեան

Հաշւեքննիչ մարմին՝

1- Ռաֆիկ Բեգիջանեան
2- Արինէ Դանիէլեան
3- Վարդգէս Եդգարեան
4- Անի Իսկանդարեան
5- Գիլդա Իսրայէլեան
6- Հայդուկ Մուրադխանեան
7- Վահիկ Մանսուրեան
8- Զօրիկ Ֆարհադեան
9- Սելին Ֆարհադեան

Շնորհաւորում ենք գործադիր իշխանութեան նորընտիր 3 մարմիններին եւ յաջողութիւն մաղթում իրենց աշխատանքներում:

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ‎‎ ԴԻՒԱՆ