Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Պատգամաւորական ժողովը ընտրեց գործադիր նոր մարմիններ

Թ. Հ. Թ. 16-րդ Պատգամաւորական ժողովը սոյն թւականի ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին իր հերթական նիստերում ունկնդրեց շրջանաւարտ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի աշխատանքային զեկոյցները եւ թէժ քննարկումների աւարտին ժողովի կողմից կեանքի կոչւած Բանաձեւային յանձնախումբը ի մի բերեց երկու խորհուրդների եւ մարմնի գործունէութեան շուրջ քննարկումները:

Չորեքշաբթի՝ մայիսի 22-ի երեկոյեան, 33 պատգամաւորների մասնակցութեամբ Պատգամաւորական ժողովը առաջիկայ երկամեայ գործադիր աշխատանքների համար ընտրեց նորընտիր Թեմական խորհրդի 11, Կրօնական խորհրդի 7 եւ Հաշւեքննիչ մարմնի 9 անդամներին: Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ, Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ եւ Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ տկն. Սէյէդիի ներկայութեամբ, նախ պատգամաւորները երկու ցանկով ընտրեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին, ապա միաձայնութեամբ ընտրեցին Հաշւեքննիչ մարմնին եւ Կրօնական խորհրդին:

Իւրաքանչիւր ընտրութիւնից առաջ քւէախոյզ յանձնախումբը ընթերցում էր երկու խորհրդի եւ մէկ մարմնի համար առաջադրւած թեկնածուների հակիրճ կենսագրական տւեալները, որից յետոյ պատգամաւորները անցնում էին ընտրութեան:

Նշենք, որ նորընտիր մարմինների անձնակազմերի մասին շուտով ՊԺ-ը հանդէս է գալու առանձին՝ պաշտօնական հաղորդագրութեամբ:

Նորընտիր գործադիր մարմինների ցանկը պաշտօնապէս գրանցւելուց յետոյ, Ներքին գործերի նախարարութեան ներկայացուցիչը թողեց ժողովը եւ յայտարարւեց դադար:
Դադարից յետոյ, ժողովը ունկնդրեց Բանաձեւային յանձնախմբի կողմից Թեմական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի եւ Կրօնական խորհրդի մասին ներկայացւած գնահատականները, ապա պատգամաւորների կողմից կատարւեց նկատառումներ եւ շտկումներ, որից յետոյ ժողովականները միաձայնութեամբ հաստատեցին Բանաձեւային յանձնախմբի ներկայացրած գնահատականները:

Աւարտին շրջանաւարտ Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանը իր շնորհակալական խօսքն ուղղեց թեմակալ առաջնորդին, ՊԺ-ին եւ խորհրդի անդամներին երկամեայ կտրւածքով ցուցաբերած համագործակցութեան համար: Կրօնական խորհրդի անունից Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը եւս իր շնորհակալութիւնը յայտնեց Թեմակալ առաջնորդին եւ Թեմական խորհրդին՝ կատարած աշխատանքների համար:

Յաջորդիւ, ՊԺ-ի ատենապետ Ժոզէֆ Մեհրաբեանը իր ելոյթի ընթացքում նշեց, որ պատգամաւորներին է ներկայացւել առաջիկայ ծրագրերի փաթեթ-առաջարկները, որը պատգամաւորների քննարկումներից եւ ներկայացւող առաջարկութիւններից յետոյ եւ ՊԺ-ի նիստում քննարկւելով, յանձնւելու է նորընտիր Թեմական խորհրդին, որպէսզի այդ լոյսի տակ առաջիկայ Թեմական խորհուրդը ներկայացնի իր երկամեայ ծրագիրը: Նա իր շնորհակալութիւնը յայտնեց շրջանաւարտ Թեմական խորհրդին, որ տարբեր հարցերի առումով միշտ խորհրդակցել է ՊԺ-ի հետ: Ատենապետը նաեւ ցաւով անդրադարձաւ, որ, դժբախտաբար, եղել են պարագաներ, որ ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի հաստատած որոշ ծրագրեր ցաւօք չեն իրագործւել: Ուստի, անհրաժեշտ է բոլոր ենթակառոյցները աշխատեն նոյն որոշումների իրագործման ուղղութեամբ:

Վերջում եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան Հայրը եւ կարեւորութեամբ անդրադարձաւ առգոյ տնտեսական տագնապին, ընդգծելով, որ երբ մենք հիմնականօրէն մեր կեանքը վերատեսութեան ենթարկենք, կը կարողանանք լուծել դժւարութիւնները: Սրբազան Հայրը անհրաժեշտ համարեց բոլոր բնագաւառներում, դա լինի կրթական, հասարակական, թէ՝ ազգային, վերատեսութեան անհրաժեշտութիւնը եւ ժողովրդին կոչ ուղղեց հրաժարւել անտեղի եւ շռայլութեան գնացող ոչ-կարեւոր ծախսերից, ընդգծելով, որ անհրաժեշտ է արմատական ուսումնասիրութիւն՝ արմատական փոփոխութեան համար: Թեմակալ առաջնորդը կարեւորեց դժւարութիւնների կարգաւորման համար համագործակցութիւնը եւ համախորհուրդ աշխատանքը:

Լուրը «Ալիք»-ից

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com