Երկուշաբթի 25 Յունւարի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Գրողների Միութեան ներկայացուցիչներ՝ տիկնայք՝ Արփի Ալեքսանդրին և Վիկտորեա Աղանեանսին:
Ներկայացուցիչները, միութեան անունից, Սրբազան Հօրը շնորհաւորեցին Նոր Տարին և Ս. Ծնունդը և ընդհանրապէս հարցազրոյց ունեցան միութեան հետ կապւած դժւարութիւնների մասին:
Սրբազան հայրը անհրաժեշտ թելադրութիւններ արեց և յաջողութիւն մաղթեց իրենց: