Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ թւականիս մայիսի 3-ին տեղի ունեցաւ «Մանուկների օրհնութեան» միջոցառումը՝ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում։

Արարողութեանը ներկայ էին Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, թեմիս Առաջնորդական օգնական Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու քահանայ հայրեր՝ Արժ. Տ. Կոմիտաս Աւ. քհնյ. Ղարախանեանը, Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը եւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանեանը։

Մանուկների օրհնութեան կարգը եւ աղօթքը աւարտւելուց յետոյ Սրբազան հայրը իր հայրական պատգամն ու խօսքը ուղղեց ծնողներին, որոնք իրենց նորածին մանուկներին իրենց գրկին եկեղեցի էին եկել։ Նա իր խօսքում ասաց «Սիրելի ծնողներ, ես գնահատում եմ ձեզ, որ ձեր մանուկները եկեղեցի էք բերել, որպէսզի մենք աղօթքով նրանց վրայ Աստծոյ օրհնութիւնը հայցենք, մեր եկեղեցիների տաճարները կարիք ունեն նաեւ մանուկների լացին եւ նրանց չարաճճի աղմուկին, ես կաղօթեմ, որ Աստւած պահպանէ այս մանուկներին, նրանք մեզ համար օրհնութիւն են, եւ իրենց ներկայութեամբ, Աստծու ներկայութեան երաշխիքն են տան մէջ»։ Սրբազան հայրը շարունակեց իր խօսքը եւ ասաց։ «Քրիստոս օրինակ կը բերէ մանուկներին եւ կասէ ՛՛Մանուկների նման հաւատք պէտք է ունենաք՛՛, մանուկը իր ծնողների խօսքի վրայ բացարձակ կասկած չունի, երբ մայրն ինչ որ բան ասում է, հաւատում է ամբողջ էութեամբ, ուստի մանուկի պէս մաքուր եւ անարատ հաւատք պիտի ունենաք»։ Սրբազան հայրը իր խօսքը աւարտեց ասելով «Սիրելի ծնողներ դուք նւիրական պարտականութիւն ունէք այս մանուկների նկատմամբ՝ եկեղեցի բերելու, կրօնական եւ ազգային դաստիարակութիւն տալու, այս մանուկները վաղւայ մեզ ազգն են եւ հետեւաբար մենք կունենանք դաստիարակւած ազգ»։ Իր պատգամից յետոյ Սրբազան հայրը օրհնեց ծնողներին եւ մանուկներին եւ ապա օրհնելով այդ առիթի համար պատրաստւած յատուկ խաչերը, անձամբ նւիրեց մանուկներին։

Արարողութեանը յաջորդեց ընդունելութեան բաժինը «Նայիրի» սրահում, որտեղ ծնողներին եւ մանուկներին ջերմ դիմաւորեցին յանձնախմբի անդամները եւ մուլտֆիլմային երկու հերոսներ, որը մեծ խանդավառութիւն առաջացրին։ Իսկ ողջոյնի եւ բարեգալստեան խօսքերով հանդէս եկաւ յանձնախմբի ատենապետ՝ օրդ. Անի Մանուկեանը։

Խորհրդաւոր պահ սկսւեց երբ Գերշ. Մեղրիկ Սրբազան հայրը «Օրօր, օրօր, իմ բալիկ, իմ բալիկ, իմ բալիկ» օրօրօցային երգով, ներկայացրեց մի գեղեցիկ իրական դէպք, որը բացայայտում էր ծնողի եւ մանկան սերտ կապն ու յարաբերութիւնը։ Սրբազան հայրը Սաղմոսից մէջբերումներ անելով ասաց. «Տէրն իբրեւ ժառանգութիւն՝ որդիներ է տալիս, իբրեւ վարձատրութիւն՝ զաւակներ է պարգեւում։ Երիտասարդ տարիքում ունեցած զաւակները նմանւում են ռազմիկի ձեռքում գտնւող նետերի։ Երանի այն մարդուն, որի կապարճը (նետերի տուփը) նրանցով լեցուն է. նա ամօթով չի մնայ, երբ դատաստանի կանգնի իր թշնամիների առջեւ»։ Նա բացատրեց թէ ինչպէս ընտելացնել մանուկը Քրիստոնէական հաւատքին եւ խորհուրդներ տալով ասաց «Թող Քրիստոս դառնայ ձեր տան կենտրոնական դէմքը, ձեր կեանքով օրինակելի եղէք ձեր մանուկներին, ամէն օր խօսէք Յիսուսի մասին եւ մանուկի հետ միասին յաճախեցէք եկեղեցի, խրախուսէք նրանց որ Աստծոյ հովանու ներքոյ լինեն, աղօթէք նրանց հետ եւ խօսէք ձեր հաւատքի մասին ուրիշների հետ, ձեր զաւակի մօտ»։ Իսկ վերջում աւելացրեց Յիսուսի խօսքը՝ թէ «Երկնքի արքայութիւն մտնելու համար, պէտք է նմանւէք մանուկներին։

Ծրագրի ընթացքին եղաւ ընդունելութեան բաժին, որի ժամանակ հնչեցին գեղեցիկ մանկական երգեր, որոնք խանդավառութիւն ստեղծեցին մանուկների համար։ Ապա ծնողներն ու մանուկները Առաջնորդ Սրբազան հօր, Գերշ. Մեղրիկ Սրբազան հօր եւ քահանայ հայրերի հետ միասին լուսանկարւեցին այդ առիթով պատրաստւած գեղեցիկ կարկանդակի շուրջ։

Կազմակերպւել էր զանազան անակնկալներ ծնողների եւ երեխաների համար։

ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Լուսանկարիչներ՝ Ժուաննա և Ժենիա Աւետեան

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com