Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հանդիսաւոր Ս. Պատարագ և Մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

Յունւար 23-ը Ս. Սարգիս Զօրավարի եւ իր որդու՝ Մարտիրոսի տօնն էր: Ս. Սարգիս Զօրավարի տօնը համընկնում է Ս. Սարգիս Առաջնորդանիստ մայր եկեղեցու անւանակոչութեան տօնին:

Արդարեւ, այս առիթով շաբաթ 23 Յունւարին մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին ասաց՝ «Եկեղեցին ոգեկոչում է իր սրբերի յիշատակը, որովհետև եկեղեցին, այսինքը մենք բոլորս, մեր կեանքում կարիք ունենք սրբերի կեանքով դրսևորւած հաւատքին, յոյսին, սիրուն և Քրիստոնէական կեանքին»:  «Քրիստոնէական հաւատքով ապրող մարդու համար երևի մեծագոյն պատիւը և շնորհքը նահատակութիւնն է:  Դրա համար երբ ուսումնասիրում ենք դրանց կեանքը, տեսնում ենք ինչպիսի չարչարանքների են ենթարկւել, բայց որովհետև հաւատացած էին Քրիստոսին, այդ չարչարանքները չկարողացան ազդել իրենց և դրա համար նրանք արհամարհեցին աշխարհիկ, նիւթական հաստատութիւնը, դիրքը և պաշտօնը, նախընտրեցին չարչարւել և հալածւել յանուն իրենց հաւանքին»:

Միւս բաժնում շեշտեց՝ «Ս. Սարգիսը և իր ընկերակիցները այդպիսիներից էին և ապրում էին Քրիստոսի մշտական ներկայութիւնը վայելելու հեռանկարով և տեսիլքով:  Այդ տեսիլքը և երազն իրենց համար կեանք էր համարւում:  Այդ պատճառով մեր եկեղեցինք . ուրիշ եկեղեցիները նաև, Ս. Սարսի տօնը յատուկ իմաստով և յատուկ շեշտադրութեամբ և կարևորութեամբ են կատարում»:

Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Այսօր մենք բոլորս ուխտի ենք եկել, հայցելու սրբի ողորմութինը և բարէացակամութիւնը, վերանորոգելու Քրիստոսի հանդէպ մեր հաւատարմութիւնը:  Նա ով հաւատքով լի է և Քրիստոսին ընդունում է իբրև իր Տէրն և Իշխանը, նա վստահաբար լեցուն է սիրով, հաւատքով և յոյսով, ուրեմն չի պատերազմի և իր նմանի համար վատը չի պահանջի»:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու հիմնադիր բարերարների՝ Սարգսեան ընտանիքի մահացած անդամների հոգիների խաղաղութեան համար և առողջութիւն ու Աստւածային առաջնորդութիւն՝ իրենց զաւակներին և թոռներին, որոնք հիմա կան և ողջ են:

Ըստ նախօրօք յայտարարութեան, հաւատացեալ բարերարների խորհրդի և մատաղի նւիրատւութեամբ, Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդը, ինչպէս իր բոլոր աշխատանքների պէս, նախանձախնդրօրէն և բծախնդրութեամբ պատրաստել էր աւանդական հարիսա: Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ մատաղի օրհնութիւն և հարիսան բաժանւեց ներկայ հաւատացեալ ժողովրդին:

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու խորհուրդը, Հայ Ուսումնասիրաց Չարմահալ Միութեան սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, Թեհրանի բոլոր եկեղեցիների խորհրդների անդամների, դպրաց դասի, եկեղեցու բարերարների և յարատևօրէն եկեղեցական արարողութիւններին մասնակցողների համար:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 03 Ապրիլի 2024;
Դ օր Ս. Զատկի:

Հինգշաբթի 04 Ապրիլի 2024;
Ե օր Ս. Զատկի

Ուրբաթ 05 Ապրիլի 2024;
Զ օր Ս. Զատկի

Շաբաթ 06 Ապրիլի 2024;
Է օր Ս. Զատկի։ Յիշատակ գլխատման Ս. Յովհաննու Մկրտչի

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Ը օր Ս. Զատկի: Կրկնազատիկ (Նոր Կիւրակէ) Գործք 5.34-6.7։ ՅԱԿՈԲՈՍ 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 1.1-17

Երկուշաբթի 08 Ապրիլի 2024;
Ժ օր Յինանց

Երեքշաբթի 09 Ապրիլի 2024;
ԺԱ օր Յինանց

Չորեքշաբթի 10 Ապրիլի 2024;
ԺԲ օր Յինանց

Հինգշաբթի 11 Ապրիլի 2024;
ԺԳ օր Յինանց

Ուրբաթ 12 Ապրիլի 2024;
ԺԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ