Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրթական Խորհրդի Նախաձեռնութեամբ՝ Հայոց դպրոցների ուսուցիչ-ուհիները նշեցին Նոր Տարին

Թ. Հ. Թեմի Կրթական Խորհրդի նախաձեռնութեամբ և անցնող տարիների գեղեցիկ աւանդութեան համաձայն, Թեհրանի Հայոց Ազգային դպրոցների ուսուցիչ-ուհիները, շաբաթ յունւարի 23-ի երեկոյեան «Ա. Ահարոնեան» մանկապարտէզի դահլիճում, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ներկայութեամբ նշեցին Նոր Տարին և Աստւածայայտնութեան տօնը:  Ծրագրում ներկայ էին 32 հանգստի կոչւած ուսուցչուհիներ, ներկայ աշխատող՝ 8 ուսուցիչներ և 55 ուսուցչուհիներ և Կրթական Խորհրդի կազմի անդամների մեծամասնութիւնը:

Ծրագիրը սկսւեց ժամը 16:50-ին Սրբազան Հօր Տէրունական աղօթքով, ապա յանուն Կրթական Խորհրդի՝ բացման խօսք ասաց տկն. Ժասմէն Մինասեանը, որը ողջունելով Սրբազան Հօր և ուսուցիչ-ուհիների ներկայութիւնը հանդէսը վարելու համար հրաւիրեց «Յ. Թովմասեան» դպրոցի փոխտեսչուհի՝ տկն. Հրանուշ Սարգսեանին:

Ծրագրի ընթացքում արտայայտւեցին տարբեր դպրոցների փոխտեսուչ և փոխտեսչուհիներ, հանգստի կոչւած և ներկայում աշխատող ուսուցիչ-ուհիներ, որոնք շնորհաւորելով Նոր Տարին, իրենց մաղթանքները յղեցին ներկաներին, հայկական ջերմ մթնոլորտում կատարւեցին գեղեցիկ երգեր ու արտասանութիւններ՝ քաղցրաւենիքներով և մրգերով զարդարւած գեղեցիկ սեղանների շուրջ:

Ծրագրում իր ողջոյնի և շնորհաւորական խօսքն ասաց Կրթական Խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը:

Թեմակալ առաջնորդն իր եզրափակիչ խօսքում գործընկերներ անւանելով բոլոր ներկաներին և նշելով, որ ներկայիս նահանջ է ապրում հայերէնի իմացութիւնը ամենուրէք՝ Հայաստանում թէ Սփիւռքում, շեշտեց «Այս համատարած հիւանդութեան բուժման համար «Արարատ»ի նման ամուր կամք պիտի ունենանք և դա բոլորիս համատեղ աշխատանքն է, որ գոնէ չթողնել, որ աւելիով առաջանայ»:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

Կիրակի 02 Մարտի 2025;
Մարտ 2, Բուն Բարեկենդան,

Կիրակի 09 Մարտի 2025;
Արտաքսման կիրակի,

Կիրակի 16 Մարտի 2025;
Անառակի կիրակի

Կիրակի 23 Մարտի 2025;
Տնտեսի կիրակի

Չորեքշաբթի 26 Մարտի 2025;
միջինք,

Շաբաթ 29 Մարտի 2025;
Սեբաստիայի քառասուն մանուկների վկայաբանութեան յիշատակման օր

Կիրակի 30 Մարտի 2025;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ