Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2015 թւականի դեկտեմբեր ամսւայ ընթացքին ընդունել է շուրջ 120 այցելուներ, որոնցից կարելի է նշել՝

- Իրանի Հեռուստաընկերութեան Կազմակերպութիւնից մի խումբ նկարիչներ և նկարահանողներ, տկն. Էլհամ Հաթամի գլխաւորութեամբ: 

- Հայաստանից Թեհրան ժամանած Նարեկագետ՝ Պրոֆ. Աշոտ Պետրոսեանը, բանաստեղծ Վարանդի ընկերակցութեամբ: 

- Հայաստանից ժամանած թրքագէտ՝ Վահրամ  Տէր Մատթէոսեանը և իրանագէտ՝ Արմէն Պետրոսեանը, Հուսկ Հաստատութեան 2 ներկայացուցիչների ընկերակցութեամբ, որոնք յուշատետրում գրել են՝ 

«Հայկական շունչն է իշխում անենուր:  Իւրաքանչիւր այցելու յատկապէս հայ այցելու, չի կարող անտարբեր անցնի, առանց յուզմունքի և սրտի տրոփիւնի նայել, գնահատել թանգարանի նմուշները: Ձեզ բազում յաջողություններ, բազմաթիւ այցելուներ, նորանոր ցուցանմուշներ:» 

- Մօտաւորապէս 15 ևրոպացի տուրիստներ:

- Ունեցել ենք երկու խումբ ուսանողների թուռեր, դոկտ. Ֆարահբոդի գլխաւորութեամբ:

Պէտք է նշել, որ թանգարանի աշխատակազը, լրիւ տարւայ ընթացքին մասնակցել է տարբեր սեմինարների, որոնք կազմակերպւած են եղել  թանգարանների պաշտօնեաների համար: