Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՒԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ ԹԵՀՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ Շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ Հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան և իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրարայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

Վերոյիշեալ երեք հանգրւաններն են՝ վերջին ընթրիքը, Հաղորդութեան (Ս. պատարագ) Խորհրդի հաստատումը վերնատան մէջ, աշակերտների ոտքերի լւացումը, եւ որպէս Կարգ Աւագ Ուրբաթի առաջին մաս՝ Գեթսեմանիում Քրիստոսի ձերբակալութիւնը, իր իսկ աշակերտներից՝ Յուդա Իսկարիովտացու նենգամտութեամբ ու դաւաճանութեամբ:

Թւականիս 18 ապրիլի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Կարգ Ապաշխարողացը, որը սկիզբ առաւ օրւայ յատուկ ժամերգութեամբ եւ ապա պսակւեց սուրբ պատարագով:

Նոյն օր երեկոյեան ժամը հինգին եկեղեցիներում տեղի ունեցաւ ոտնալւայի կարգը:

Քրիստոս իր աշակերտների ոտքերը լւանալուց գլխաւորաբար ուզեց որ նրանք իրենից օրինակւելով, իբրեւ ապագայի առաքեալները եւ քրիստոնէութեան կրօնի եւ Աւետարանի լոյսի տարածիչներն ու քարոզիչները, ամէն բանից առաջ լինեն ճշմարտապէս խոնարհ: Կատարելապէս անտեսեն իրենց եսը եւ դէն գցեն իրենց հպարտութիւնը: Երկրորդ, սովորեն սիրով եւ անշահախանդրօրէն ծառայել միմեանց եւ ուրիշներին: Որովհետեւ իսկական մեծութիւնը, պատիւն ու փառքը, այլ խօսքով քրիստոնեայ մարդու արժանիքը ուրիշներին սիրով եւ ինքնուրացութեամբ շաղախւած ծառայութիւն մատուցելու մէջ է գտնւում եւ ո՛չ թէ ծառայութիւն ընդունելու մէջ: Եւ երրորդ, իրենց կեանքը ապրեն աստւածային մաքրամաքուր սիրով պայմանաւորւած ու յատկանշւած, որպէսզի աշխարհում այդ լինի ցայտուն եւ գերագոյն նշանը իրենց Քրիստոսի հարազատ եւ վաւերական աշակերտութեան ու հետեւորդութեան:

Այս առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում ոտնալւայի արարողութեան նախագահեց ու հանդիսապետեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը եւ յաւուր պատշաճի քարոզեց: Իսկ Սրբոց թարգմանչաց և Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում արարողութիւնը կատարեցին եւ այդ առիթով քարոզեցին Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեան և Գերշ. Տ. Մեղրիկ Սրբ. Եպս. Բարիքեանը:

Իսկ երեկոյեան, բոլոր եկեղեցիներում սկսւեց օրւայ երրորդ հանգրւանը, որը իբրեւ յիշատակում նւիրւել է Քրիստոսի Գեթսեմանու պարտէզում կրած հոգեկան դառն ու տառապալի ապրումներին, ինչպէս նաեւ տագնապալի աղօթքին եւ վերջապէս դաւաճան Յուդայի ձեռքով մատնութեանն ու հրեայ ամբոխի կողմից ձերբակալման եւ հրէական կրօնական ատեանում կանգնած անարգւելուն, ծաղրւելուն, ձաղկւելուն, արհամարհւելուն, չարչարւելուն, դատւելուն եւ մահւան դատապարտւելուն:

Բազմահարիւր բարեպաշտներ, խուռներամ լցրած էին եկեղեցիներում և մասնակցում էին օրւայ արարողութիւններին:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ