Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը Թեհրանում

Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով և Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրան է գտնւում Հոգշ. Տ. Զարեհ Վրդ. Սարգսեանը տօնական այս օրերը մեզ հետ անց կացնելու համար:

Հոգեշնորհ վարդապետը տարբեր տօնական առիթներով պիտի պատարագի մեր եկեղեցիներում և Աստծու խօսքը փոխանցի մեր ժողովրդին: