Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստի հարցով

Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստելու առումով Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ:

Յանձնախմբի աշխատանքների կապակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում նա նշել է. «Թեհրանի հայ համայնքը, ինչպէս Իրանի համայն ժողովուրդը օր-օրի հետեւելով երկրի մասշտաբով տեղի ունեցած ջրհեղեղի պատճառած վնասները, փորձել է բարոյապէս եւ նիւթապէս սատար հանդիսանալ տուժածներին:

Այդ կապակցութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը օրեր առաջ յայտարարել է հաշւեհամար՝

بانک پاسارگاد شعبه 247 شورای خليفه گری ارامنه تهران 1-497143-11-247

Նաեւ՝

شماره کارت پاسارگاد 5022297000040795

հայրենակիցների նիւթական նպաստը գանձելու համար:

Տուժածներին անհրաժեշտ ապրանքներ ուղարկելու նպատակով կեանքի է կոչւել յանձնախումբ ըստ հետեւեալի՝ Սերոժ Մատթէոսեան, Արշաւիր Քեշիշեան, Արտուշ Իսկանդարի, Մասիս Աբրահամեան, Մասիս Աւանէսեան, Ռուդի Ալիշան, Սիւնէ Ֆարմանեան եւ Լիլիթ Սարդարեան:

Հարկ եմ համարում մեր սիրելի հայրենակիցներին տեղեկացնել, որ յանձնախմբի կողմից անհրաժեշտ գոյքերի հաւաքագրումը սկսւելու է հինգշաբթի, ապրիլի 25-ից մինչեւ երկուշաբթի, ապրիլի 29-ը առաւօտեան ժամը 11-ից մինչեւ 18-ը հետեւեալ կենտրոններում՝

Հ. Մ. «Սարդարապատ» միութիւն, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութիւն, Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութիւն, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութիւն՝ «Արարատ» մարզաւանում, Հ. Մ. «Սիփան» միութիւն, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիր եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի:

Այս նպատակով ուրբաթ, ապրիլի 19-ին ժամը 9-ից 13-ը «Արարատ» մարզաւանում Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութիւնը ընդունում է հայրենակիցների նպաստները:
Ապրիլի 23-ի երեկոյեան եւ Ապրիլի 24-ի առաւօտեան Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու տարածքում տեղակայւելու է կրպակ, որտեղ հայրենակիցները կարող են յանձնել իրենց օժանդակութիւնները:

Բոլոր այն միութիւնները եւ կառոյցները, որոնք մինչ այժմ հաւաքել են ժողովրդի օգնութիւնները, կարող են դրանք յանձնել Սրբոց Թարգմանչաց եկեղեցուն, որոնք առաջիկայում հաւաքւող բոլոր նւէրների հետ, իբրեւ Թեհրանի հայ համայնքի օժանդակութիւն կը յանձնւեն պետական պատկան մարմիններին:

Անհրաժեշտ է հայրենակիցները որպէս օգնութիւն տրամադրեն (հանքային ջուր, չոր եւ պահածոյ ուտելիքներ, իւղ, բրինձ, ընդեղէն, շաքար ու շաքարաւազ, տաք հագուստ, հիգիենիկ պիտոյքներ):

Լուրը՝ «Ալիք»-ից