Այցելութիւն Սրբոց Թարգմանչաց եկեղեցի

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ երկուշաբթի յունւարի 4-ի առաւօտեան Թեհրանի քաղաքապետարանի քաղաքաշինութեան ու ճարտարապետութեան բաժնի տեղակալ՝ ճարտ. Թուրաջ Ֆարհադին, իր գրասենեակի պատասխանատու պրն. Նիքումանեշի ընկերակցութեամբ այցելեց Թեհրանի «Վահիդիէ» քաղաքամասում գտնւող Սրբոց Թարգմանչաց եկեղեցի որտեղհանդիպում ու զրոյց ունեցաւ եկեղեցական խորհրդի հետ:

Հանդիպման ժամանակ ճարտ. Ֆարհադին շնորհաւորեց Ամանորի և Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ, իսկ արժանապատիւ Տէր Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը որոշ բացատրութիւններ ներկայացրեց Հայոց Առաքելական սուրբ եկեղեցու օրէնքների մասին:

Նոյն օրը՝ կէսօրին, Սրբոց Թարգամնչաց եկեղեցի այցելելով Ամանորի ու Ս. Ծննդեան տօների կապակցութեամբ բոլոր հայերին իրենց շնորհաւորանքն ուղղեցին «Հաբիբ Էբն Մազահէր» շրջանի հաւաքազօրի հրամանատար՝ երկրորդ կարգի պահակազօրային գնդապետ Ալիռեզա Սալարքիան, տարածքում մեծայարգ առաջնորդի ներկայացուցիչ՝ Հոջ. Հոսէյնին և գրասենեակի պատասխանատու՝ պրն. Աբեդիփուրը: