Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Յիշատակ Ս. Գրիգոր Լուսաւորչի Չարչարանաց և Մուտն ի Վիրապ

Թւականիս շաբաթ ապրիլի 6-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագոյն սուրբերից՝ Սրբոյ Հօրն մերոյ, Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց և մտանելոյն ի վիրապն տօնն էր:

Այս տօնը համընկնում է Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու անւանակոչութեան տօնին: Այս առիթով, նոյն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. և անմահ պատարագ:

Պատարագեց և յաւուր պատշաճի քարոզեց թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը քարոզի սկզբում բացատրեց օրւայ տօնի մասին և ասաց՝ «Այսօր մի տօն է, որ մեր եկեղեցում և մեր ժողովրդի կեանքում միշտ ունեցել է և վստահաբար ունենալու է իւրայատուկ իմաստ և նշանակութիւն: Ս. Գրիգոր Լուսաւորիչը ճարտարապետեց Հայոց Եկեղեցին իր կառուցւածքով, բովանդակութեամբ, իր աղօթքներով և իր խոր էութեամբ»:

Ապա խօսելով Գրիգոր Լուսաւորչի չարչարանքների մասին, ասաց՝ «Մեր սուրբերը և ի մասնաւորի Ս. Գրիգոր Լուսաւորիչը այն անձն է, որ եղաւ Քրիստոսի խոստովանողը, որ ոչ միայն լեզւով և խօսքով, այլ ողջ էութեամբ հանդիսացաւ ճշմարիտ վկայ: Վկայ նշանակում է ընդունող և այն ապրող իր կեանքի մէջ»: «Այս ճշմարտութեան համար բազում չարչարանքների ենթարկւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչը, իր կեանքն ամբողջ եղաւ վկայութիւն Քրիստոսին և սակայն երբեք չյուսահատւեց»: «Ս. Գրիգոր Լուսաւորիչն իր հաւատքով ներքին հոգևոր երջանկութիւնն ապրեց և նրա համար արհամարեց չարչարանքները, աշխարհից իրեն եկող փառքն ու պատիւը և ապրեց խաղաղ, իր հաւատքին իրեն թելադրած և ներշնչած երջանկութեամբ, որն է իրական կեանքը քրիստոնեայի»:

Քարոցի մի այլ բաժնում Սրբազան Հայրն ասաց՝ «Երբ ոխերիմ թշնամին անգամներ ուզեց խանգարել մեր ժողովրդի խաղաղ կեանքը, ես հաւատում եմ, որ Ս. Գրիգոր Լուսաւորչի այդ կենսագործող հաւատքն էր, որ հայ զինւորներին, հայ ժողովրդին և հայոց բանակին զօրացրեց և նրանք իրենց կեանքի գնով կարողացան հեռու պահել թշնամուն և վերստին խաղաղութեամբ շարունակեցին իրենց կեանքը: Սրանք արդիւնքն են մեր ժողովրդդի հաւատքին և հոգևոր ու ազգային արժէքների հանդէպ ունեցած Յանձնառութեան», ապա եզրակացրեց՝ «Թող որ փրկիչը լինի պաշտպան և պահապան մեզ բոլորին նաև Իրանի ժողովրդին ու Իրանեան մեր ծննդավայրին, որ անցնող 3 շաբաթների ընթացքին բնութեան ահաւոր աղէտի ենթարկւեց: Մարդկային և բնութեան աղէտները միշտ եղել են և լինում են կործանարար ու աւերիչ, հետևաբար մնում է մեզ, զօրաւոր հաւատքով դէմ գնանք այդ բոլորին և կարողանանք մեր աշխատանքով Աստծու փառքը լուսաւորենք»:

Յաւարտ Ս. պատարագի տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն Արցախեան քառասնօրեայ պատերազմի նահատակների, նաև եկեղեցու բարերար՝ հանգուցեալ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:

Յետ արարողութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու եկեղեցական խորհուրդը, տօնի ուրախ առիթով պաշտօնական ճաշկերոյթով պատւեց Սրբազան Հօրն ու քահանայ հայրերին և ներկայ հիւրերին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com