Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Երիտասարդական հանդիպում

Սոյն թւականի ապրիլ 5-ին թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական Դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երիտասարդական հանդիպում Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Ներկաների միասնական Տէրունական աղօթքով եւ Սաղմոսներ ընթերցելուց յետոյ, Սրբազան հայրը առաւել քան 200 երիտասարդ-ուհիներին ուղղելով իր հայրական պատգամը, իր անհուն ուրախութիւնը եւ գոհունակութիւնը յայտնեց նրանց խուռներամ մասնակցութեան առիթով։

Սրբազան հայրը մէջբերելով Դաւիթ Սաղմոսերգու թագաւորի խօսքը թէ՝ «Ինչ գեղեցիկ է երբ եղբայրները մի տեղ են հաւաքւում» այս հաւաքը սեպեց, որպէս հաւատքի զօրացման ազդակ։ Ապա երիտասարդ-ուհիներին յորդորեց որպէս ազգային եւ հոգեւոր արժէքների ժառանգորդներ, իրենց մասնակցութեամբ տէր կանգնեն այդ բոլորին։ Սրբազան հայրը իր խօսքում բացատրեց եկեղեցի հասկացողութիւնը եւ ապա ակնարկեց աղօթքի եւ հաւատքի կարեւորութեան մասին։

Քարոզի աւարտին Սրբազան հայրը հրաւիրեց Արգին Տէր Մկրտչեանին զեկուցելու ֆրանսիոյ Թեզէի կաթոլիկ եկեղեցու միաբանութեան կազմակերպած Լիբանանում կայացած երիտասարդական աղօթաժողովի մասին։ Վերջինս ներկաներին զեկուցեց իր տպաւորութիւնների մասին եւ տարեկից իր եղբայրներին քաջալերեց ճաշակել հոգեւոր՝ աղօթական կեանքը։

Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։

Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com