Ի.Գ. Միութեան Նորընտիր Վարչութեան անդամները Ազգային Առաջնորդարանում

Երեքշաբթի, մարտի 12-ին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների Միութեան նորընտիր վարչութեան անդամներին:

Անդամները եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու և լսելու իր թելադրութիւններն ու յորդորները:

Սրբազան Հայրը ջերմօրէն շնորհաւորեց նորընտիր վարչութեանը, յաջողութիւն մաղթեց նրանց և թելադրեց, որ երիտասարդներին աւելի ծանօթացնեն հայ գրողներին, կազմակերպելով հերթական գրական երեկոներ, ամեակների տօնակատարութիւններ և այլ ձեռնարկներ: