Քռովատիայի Դեսպանը Ազգային Առաջնորդարանում

Երկուշաբթի, 11 մարտ, 2019-ի կէսօրին, Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաստատագրւած Քրովատիայի դեսպան՝ դոկտ.Դրագօ Ստամբուքին:

Նորանշանակ դեսպանը եկած էր ծանօթանալու Սրբազան Հօր և հայ գաղութի հետ:

Սրբազան Հայրը շնորհաւորեց, յաջողութիւն մաղթեց դոկտ. Ստամբուքին և ամփոփ զեկոյցով ներկայացրեց հայ համայնքը Իրանում և յատկապէս Թեհրանում:

Աւելի քան մէկ ժամ տևած հանդիպումն անցաւ շատ մտերմիկ մթնոլորտի մէջ: