ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ ՄԵԾ ՊԱՀՈՑ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի հաւատացեալ զաւակներին, որ յառաջիկայ կիրակի 3 մարտ 2019 Բուն Բարեկենդան է եւ յաջորդ օրը՝ երկուշաբթի սկսւում է քառասնօրեայ պահեցողութեան շրջանը։ Այս առիթով ամէն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին առաւօտեան տեղի է ունենալու Արեւագալի ժամերգութիւն։

ա.- Չորեքշաբթի օրերի առաւօտեան ժամը 9։00-ին
բ.- Ուրբաթ օրերի առաւօտեան ժամը 9։30-ին
գ.- Երեկոները՝ երկուշաբթիից-ուրբաթ տեղի է ունենալու հսկումի արարողութիւն
դ.- Այս տարի եւս նման նախորդ տարիներին, ամէն երեքշաբթի առաւօտեան հերթաբար մեր եկեղեցիներում, հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ մասնակցութեամբ առաջնորդի օգնականի եւ քահանայից դասի տեղի է ունենալու Արեւագալի ժամերգութիւն եւ քարոզախօսութիւն հետեւեալ ժամանակացոյցով.-

1- Ս. Մինաս եկեղեցի`Երեքշաբթի 5 մարտ 2019, առաւօտեան ժամը 9։00-ին
2- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի`Երեքշաբթի 12 մարտ 2019, առաւօտեան ժամը 9։00-ին
3- Սրբոց Թարգմանչաց եկեղեցի`Երեքշաբթի 19 մարտ 2019, առաւօտեան ժամը 9։00-ին
4- Սրբոց Վարդանանց եկեղեցի`Երեքշաբթի 26 մարտ 2019, առաւօտեան ժամը 9։00-ին
( Չորեքշաբթի 27 մարտ 2019, Միջինք )
5- Ս. Աստւածածին եկեղեցի՝Երեքշաբթի 2 ապրիլ 2019, առաւօտեան ժամը 9։00-ին
6- Ս. Սարգիս եկեղեցի՝ Երեքշաբթի 9 ապրիլ 2019, առաւօտեան ժամը 9։00-ին

Կոչ ենք անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ մասնակցեն մատնանշւած եկեղեցական արարողութիւններին ի պատրաստութիւն Մեծ Տօնին՝ Քրիստոսի հրաշափառ Յարութեան։