Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԸՆԴԱՌԱՋ ՄԵԾ ՊԱՀՔԻՆ

Միաստւածեան երեք կրօնների մովսիսականութեան, քրիստոնէութեան եւ իսլամութեան ուսուցումներում մեծ կարեւորութիւն է ընծայւում պահքի, պահեցութեան, որովհետեւ աղօթքով ու ապաշխարողական ոգիով պահեցուղութիւնը մարդ արարածը առաւել եւս մօտեցնում է Աստծուն։ Իսլամութեան մէջ աղօթքը իրենց դաւանական գլխաւոր կէտերից մէկն է։

Քրիստոնէութիւնը մեծապէս կարեւորում է պահքն ու պահեցողութիւնը, այլ խօսքով աստւածահաճ այն երեւոյթը, որ քրիստոնեայ մարդուն սրբում, մաքրում նրան վերածելով ընտիր անօթի վասն հոգւոյ փրկութեան։

Քրիստոս իր առաքելութեան սկսաւ հրաւիրելով իր հետեւորդներին որ ապաշխարեն ի խնդիր երկնքի արքայութեան, «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ մօտեցել է երկնքի արքայութիւնը»։ Նախակարապետն Յովհաննէս ինքն էլ իր կարգին նոյն կոչով սկսեց իր առաքելութեան։

Հայերէն լեզւում Ապաշխարութիւն նշանակում է մեղքի զղջումով իր սխալը զգալ։ Ապաշխարել նշանակում է ողբով ու կոծով զղջալ իր չար արարքների համար, փոխել իր կեանքի ընթացքը եւ Աստծուն դառնալ, այլ խօսքով նիւթական եւ հոգեւոր պահեցողութեամբ ինքն իրեն մաքրել ու բիւրեղացնել։

Նիւթական պահեցողութիւնը որոշ կերակրատեսակներից, մսեղէնից ու կաթնեղէնից հեռու մնալն է, աւելի ինքնազսպումով ու ժուժկալութեամբ իր կամքը զօրացնելու մարտահրաւէր։ Հոգեւոր պահեցողութիւնը հաւատացեալին մղում է նիւթական պահքի առընթեր ունենալ նաեւ հոգեւոր բարոյական պահք. Հայ եկեղեցու երախտարժան հայրապետներից Յովհան Մանդակունին ասում է «Պահքն է ուտելիքներից հեռու մնալը, բայց պահք է նաեւ երբ աչքը պիղծ բաների չի դիտում, ականջը անվայել խօսքեր չի լսում եւ մերժում, անմաքուր մտածումներ չի ունենում,… Պահք է միայն մեր բնութեան պահանջի չափով քննելն ու ապա ոտքի կանգնելով գործելն ու աղօթելը»։

Նիւթական եւ հոգեւոր պահեցողութեան ընկերանալու է աղօթքը, բարեգործութիւնն ու արդարադատութիւնը, այլեւ կենցաղակերպի հիմնական փոփոխութիւնը։ Որքան գեղեցիկ են բառերը մեծն Եսայի մարգարէի, որ ասում է.«Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակիր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ներիր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռիր բոլոր անիրաւ մուրհակները։ Քաղցածներին բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատներին տուր քո տունը, եթէ մերկ մարդ տեսնես հագցրու նրան, բայց քո ընտանիքի զաւակները մի անտեսիր… եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածւի միջօրէի»։

Մեծ պահոց շրջանը ոսկեայ առիթ է, որ իւրաքանչիւր քրիստոնեայ վերստին քննի ինքն իրեն, իր կեանքը վերատեսութեան ենթարկի, որպէսզի կարողանայ ճշմարիտ վկան լինի Քրիստոսի, Յովէլ մարգարէն ասում է.«Դարձէք ինձ ձեր բոլոր սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծերով։… Այո՛, դարձէք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար»(2։12-13)։

Պահեցողութիւնը հրաւէր է բոլորիս դառնալու Աստծու՝ կեանքի աղբիւրի եւ ապրելու իր կամքի համաձայն, այլ խօսքով ապաշխարութեամբ, աղօթքով, բարեգործութեամբ ու ողորմածութեամբ կեանքը հարստացնելու եւ այն ատեն է, որ կեանքը վերածւում է լոյսի, որով եւ Աստւած կը փառաւորւի։

Մեծ պահոց շրջանին եկեղեցական արարողութիւններն էլ մեզ լիցքաւորում են իրենց ապաշխարութեան շարականներով, մեղեդիներով եւ աղօթքներով։ Հրաշալի են Արեւագալի եւ երեկոյեան հսկումի ժամերգութիւնները, որոնց մասնակցելով հաւատացեալը հոգեփոխւում է։

Արդարեւ մեծ պահքի շրջանին թեմիս եկեղեցական դասը ամէն տարւայ նման հերթականութեամբ իւրաքանչիւր երեքշաբթի օր, առաւօտեան Արեւագալի ժամերգութիւն է կատարելու հովանաւորութեամբ թեմակալ առաջնորդ Սրբազան հօր։
Եկէ՛ք սիրելի հաւատացեալներ հաւատքով ու երկիւղածութեամբ մասնակցենք մեծ պահոց արարողութիւններին ի պատրաստութիւն մեծ տօնին՝ մեր Փրկչի հրաշափառ Յարութեան։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com