Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆ ԽՈՐՀՐԴՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

2-5 փետրւար 2019-ին համագործակցութեամբ Ալ-Ազհար իսլամական միջազգային կազմակերպութեան եւ Վատիկանի, Արաբական Միացեալ Էմիրութեանց պետութիւնը կազմակերպեց միջազգային մի համագումար «Մարդկային Եղբայրութիւն» թեմայով։

Համագումարին մասնակցեցին աւելի քան 600 հոգի հրաւիրւած աշխարհի տարբեր երկրներից եւ միջազգային քրիստոնէական եւ իսլամական կազմակերպութիւններից։ Սոյն համագումարի գլխաւոր հրաւիրեալներից էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետը։ Թեմիս առաջնորդ Սրբազան հայրն էլ հրաւիրւած էր իր կարգին մասնակցելու սոյն համագումարին։

Արդարեւ վեհափառ հայրապետի տնօրինումով համագումարին Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը ներկայացուցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ու Արաբական Միացեալ Էմիրութեանց կաթողիկոսական փոխանորդ Գերշ. Տ. Մեսրոպ Ս. Եպս. Սարգիսեանը։

Երկու օրերի վրայ երկարած ժողովային աշխատանքները յագեցած էին խիստ հետաքրքրական դասախօսութիւններով։ Նորին սրբութեան խօսք-պատգամը ընթերցեց Սեպուհ Սրբազանը։

Երկուշաբթի երեկոյեան Հռոմի Սրբազան Պապն ու Ալ Ազհարի Շէյխ դոկտ. Ահմէդ Ալ Թայիպը, ներկայութեամբ Արաբական Միացեալ Էմիրութեանց պետական այրերի ստորագրեցին, պատմական մի համաձայնագիր, որը պատրաստւած էր Վատիկանի եւ Ալ Ազհարի համատեղ գործակցութեամբ։

Կիրակի 3 փետրւար 2019-ի առաւօտեան Սեպուհ Սրբազանը Շէյխ Ահմէդ Ալ Թայիպին հետ առանձնազրոյց ունեցաւ եւ նրան փոխանցեց վեհափառ հայրապետի ողջոյններն ու յաջողութեան լաւագոյն բարեմաղթութիւնները։

Արաբական Միացեալ Էմիրութիւններ իր կեցութեան կարճ ժամանակին Սրբազան հայրը հանդիպեց Գերշ. Տ. Մեսրոպ Սրբազանին եւ Արժ. Տ. Արամ քահանային եւ գաղութի ազգայիններին, որոնց հետ ժամանակին գործակցել էր Քուէյթում եւ Ծոցի երկրներում ծառայութեան տարիներին։ Ինչպէս ասպետներ Տիարք Գրիգոր Մահսերէճեան եւ Վահէ Թուխմանեան, Ազգ. վարչութեան երկար տարիների անդամ Տիար Վահէ Երէցեան Ապու Տապիում եւ Սեպուհ Արմենակեան եւ Ասպետ Սեպուհ Մանճիկեան Շարժայում։ Առիթ եղաւ հանդիպելու նաեւ Տիար Ասպետ Հայկազ Թահմազեանին եւ այցելելու ՛՛Երեւան՛՛ անունը կրող իր ընկերութիւնը։

Յայտնենք որ նորին վսեմութիւն Շէյխ Խալիֆա Պըն Զայիտ Ալ Նահիան, նախագահը Արաբական Միացեալ Էմիրութիւնների, 2019 տարին յայտարարել է ներողամտութեան տարի ի խնդիր առաւել սերտ գործակցութեան, համատեղ գոյակցութեան իրական ու վաւերական ներողամտութեան մթնոլորտում։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ