Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մշակոյթի Նախարարութեան Մշակութային Հարցերի Տեղակալի Այցն Ազգային Առաջնորդարան

Կիրակի յունւարի 27-ին, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Իրանի Իսլամական լուսաւորութեան եւ մշակոյթի նախարարութեան մշակութային հարցերի տեղակալը՝ պրն. Մոհսէն Ջաւադին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային առաջնորդարան, ուր հանդիպեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Պրն. Ջաւադիին ընկերակցում էին նոյն նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուներ՝ դոկտ. Ալի Ֆերէյդունին, պրն. Ալի Ալիփուռը, պրն. Սաիդ Թաղաւին և օր. Մոբարհանը:

Այցին ներկայ էին Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետներ՝ պարոնայք Ռոբերթ Բեգլարեանը և Վարուժ Յովհաննիսեանը, նաև առաջնորդարանի դիւանապետ՝ պրն. Սերոժ Օհանեանը, Առաջնորդի օգնական գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպ. Բարիքեանը և Արժ. Տ. Սարգիս քհն. Խոսրովեանը:

Հանդիպման ժամանակ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ողջունելով հիւրերին յայտնեց, որ այս երկրի քաղաքացիները ձեռք-ձեռքի տւած ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում երկրի զարգացման համար: Ապա նշելով Վեհափառ Հայրապետի 2019-ը «Հայ Մամուլ»-ի տարի հռչակելը, շեշտեց՝ «Առաջին անգամ Միջին Արևելքում տպագրութիւնը եղել է Իսֆահանում, 1638 թւին, հայ վարդապետ՝ Խաչատուր Կեսարացու միջոցով, ով տպեց Իրանի առաջին գիրքը»:

Սրբազան հայրը յաւելեց՝ «Ես ամէն տեղ ասել եմ և կասեմ, որ հայ ժողովուրդը Իրանի մէջ իրանցի հայ է և հայ իրանցի, այն ինչ անում է, ոչ թէ որպէս փոքրամասնութիւն է անում, այլ որպէս իրանցի»: Ապա նշեց, որ մենք Իրանում ոչ մի դժւարութեամբ տպում ենք Աստւածաշունչը, Նոր Կտակարանը և կրօնական գրքեր և կառավարութիւնը ոպ թէ արգելք չի հանդիսանում, այլ մեզ գնահատում է:

«Հայ Մամուլի տարւայ առիթով ծանր աշխատանք պէտք է տանենք և հայ մամուլը օգտակար պիտի լինի Իրանին ներկայացնլու օտար շրջանակներում» եզրակացրեց Սրբազան Հայրը:

Մոհսէն Ջաւադին էլ իր հերթին նախ շնորհաւորեց ամանորն ու Ս. Ծնունդը, շեշտեց՝ «Երկրի գիտական զարգացման մեծ բաժինը կապւած է իրանահայերի նեղութիւններին: Յոյսով այս եղբայրութիւնը և բարութիւնը կը շարունակւի ապագայում»: «Մենք պատրաստ ենք համագործակցել մամուլի տարւայ բոլոր ծրագրերին» եզրակացրեց պրն. Ջաւադին:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ