Այցելութիւն Ազգային Առաջնորդարան

Կիրակի յունւարի 27, 2019-ի առաւօտեան, գաղութիս ազգային և գործարար՝ պրն. Յովսէփ Ղուկասեանը, Էսթոնիայի Հանրապետութեան պատւոյ հիւպատոս՝ պրն. Արմէն Մութաֆեանը և իր եղբայր՝ պրն. Ալբէրթ Մութաֆեանը քաղաքավարական այցելութիւն տւին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Հանդիպումն առիթ եղաւ զրուցելու ազգային-եկեղեցական և Էսթոնիայի հայկական համայնքի մասին: Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերի և բարի ու յաջող կեանք մաղթեց նրանց: