ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Այսու յայտնում ենք Թեհրանի մեր եկեղեցու սիրելի զաւակներին, որ Կրօնական Խորհրդի եւ Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակի պատասխանատուների համատեղ խորհրդակցութեամբ որոշւել է կազմել Մանուկների Հոգեւոր Երգչախումբ։

Առ այդ դիմում ենք մեր ժողովրդի զաւակներին, նրանք ովքեր կամենում են, որ իրենց երեխաները մասնակցեն սոյն երգչախմբին թող բարի լինեն կապ հաստատելու Ազգային Առաջնորդարան Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունք՝ Մեղրիկ Սրբազանին արձանագրութիւնների համար։

Արձանագրութիւնները տեղի են ունենալու ամէն հինգշաբթի առաւօտեան ժամը 9-12։