Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Անահիտ» տիկնիկի շնորհանդէսը՝ Փերիոյ գաւառի 70-ամեայ տարազի փայլով

Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում կանգնեցւեց գաւառական տարազով իրանահայ կնոջ կերպարը:

Հինգշաբթի, յունւարի 17-ի երեկոյեան, Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում հանդիսաւոր կերպով տեղի ունեցաւ «Իրանահայ կնոջ» տարազով տիկնիկի շնորհանդէսը: Տիկնիկը պատրաստւել է Թենի Յակոբեանի ջանքերով ու հետեւողական աշխատանքներով:

Թենի Յակոբեանը պատասխանելով «Ալիք»-ի հարցերին նշեց, որ Իրանի Տիկնիկների ազգային թանգարանում «Իրանահայ կնոջ» կերպար ունենալու գաղափարը ծագել է, երբ ամիսներ առաջ ինքը այցելել է թանգարան: «Մի քանի ամիս պահանջւեց, որպէսզի համադրութիւնների ու տարազի ձեռքբերման աշխատանքներն իրականացւեն: Այս գործում մեծ է եղել «Արտակ Մանուկեան»-ի թանգարանի համագործակցութիւնն ու ներդրումը: Հետաքրքրւած եմ մեր ազգային տիկնիկների պատմութեամբ ու պատրաստման եղանակներով. «Իրանահայ կնոջ» տիկնիկի հետ միասին ցուցադրման է ներկայացւել իմ պատրաստած տիկնիկներից եւս եօթը, որոնք ներկայացնում են մեր ազգային մշակոյթից մի հատւած»,- նշում է մասնագիտութեամբ երաժիշտ տիկնիկագործը:

«Արտակ Մանուկեան» թանգարանի տնօրէն Ալիս Շահմուրադեանը նշեց, որ «Հայ կնոջ» կերպարը ներկայացնող տիկնիկի տարազը նւիրել է տկն. Լուսաբեր Մարկոսեանը, որի համար շնորհակալ ենք բոլորս: Տարազն ունի պատմական արժէք, քանի որ այն ի տարբերութիւն թանգարանում ցուցադրւող այլ տիկնիկների, որոնք պատրաստւել են օրիգինալ օրինակների վերարտադրմամբ՝ 70 տարեկան տարազ է, եւ ներկայացնում է Փերիոյ գաւառի կնոջ զգեստ,- նշեց նա:

Իրանի Ազգային տիկնիկների թանգարանի տնօրէն պրն. Հոսէյնին յայտնելով իր երախտագիտութիւնը նախաձեռնութիւնն իրականացնողներին նշեց, որ Իրանի արւեստն ու մշակոյթը մեծապէս ազդւել եւ դեռ շարունակում է ազդւել իրանահայերի շնչից ու առաջադէմ հայեացքներից: «Որտեղ լսում ես հայի անուն, այնտեղ էլ սկսում ես քեզ լաւ զգալ ու սպասել որեւէ լաւ իրադարձութեան»,-նշեց նա:

Ծրագրրի ընթացքում Թենի Յակոբեանը հպանցիկ կերպով լսարանին ներկայացրեց Հայ մշակոյթն ու Հայաստան աշխարհի անցած պատմութիւնը, հայկական խոհանոցի իւրայատկութիւններն ու աւանդոյթը, եւ այն արտայայտող պատմական նշանակութեամբ տիկնիկների նմուշները:
Շնորհանդէսի գեղարւեստական շունչը վստահւած էր պատանի քնարահար՝ Գայիանէ Ազնաւուրեանին: Ծրագիրը եզրափակւեց պատմասանի կատարմամբ Անահիտ պատմւածքը ներկայացնելով:

Լուրը՝ «Ալիք»-ից

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ