Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Կիրակի 13 յունւար 2019-ի կէսօրից յետոյ, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին այցելեցին նորահիմն «Կրօնների մեծարման եւ մերձեցման» կազմակերպութեան վարչութիւնը։

Սրբազան հայրն իր բարեգալստեան խօսքի մէջ քաջալերելով ու գնահատելով նորահիմն կազմակերպութեան նախաձեռնութիւնը, կարեւորեց կրօնների մերձեցման գործօնը։ Սրբազան հայրը շարունակելով իր խօսքը, ակնարկեց համաշխարհայինացման մարդկային ընկերութեանը պատճառած վնասներին, ի մասնաւորի մարդը-մարդուց տարրանջատելու պարագային, մի երեւոյթ, որ ի վերջոյ հանգում է Աստծուց հեռացման։

Սրբազան հայրը նոյնպէս կարեւորեց Իրանի միաստւածեան կրօնների հետեւորդների փոխադարձ յարգանքը եւ փոխըմբռնումը եւ համագործակցութիւնը։

Նորահիմն կազմակերպութեան ներկայացուցիչներն իրենց հերթին շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար, շնորհաւորելով Ամանորեան եւ Ս. Ծննդեան տօները, ներկայացրեցին իրենց նպատակ-ծրագիրը, որը կրօնների հաւատացեալների մերձեցումն է։ Յիշեալ կազմակերպութիւնը հաստատւած է ներքին գործոց նախարարութեան կողմից եւ իր աշխատանքը ծաւալելու է միջազգային մասշտաբով։

Ի վերջոյ Սրբազան հայրը վերյիշելով «Սիրիր ընկերոջդ անձիդ պէս» Քրիստոսի խօսքը Իրանում ապրող կրօնների հետեւորդներին հարեւաններ համարելով, կարեւորեց փոխճանաչումը եւ համատեղ խաղաղ համակեցութիւնը։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ