«Մարի Մանուկեան» դպրոցի ռոբատիկի խմբի աշակերտուհիների յաջողութիււնը

Չորեքշաբթի, յունւարի 9-ին, Առաջնորդարանի դահլիճում, Գերաշնորհ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ձեռամբ գնահատագրեր և նւէրներ ստացան «Մարի Մանուկեան» դպրոցի ռոբատիկի խմբի աշակերտուհիներ՝ Սելիա Մարտիրոսեանը, Սերլին Էլիասզադէն, Թրէյսի Շամիրեանը, Էրինա Աբրահամեանը, որոնք մասնակցելով Իրանի Ռոբոտիկի ջունիորքափ 2018 մրցութեանը, որը կայանում է ամէն տարի Թեհրանի և Իրանի օտար քաղաքների միջև, 2 անւանակարգերում գրաւել են առաջին մրցանակային տեղը:

Իրանի Աշակերտուհիները գնահատագիր են ստացել նաև լաւագոյն խմբային աշխատանքի համար: Այս տարի ռոբոտիկի Ասիական մրցոյթը (Light Weight Super Team) տեղի է ունեցել նոյեմբեր ամսին, Քիշ կզղում: Իրանից՝ 32 խմբերի և Ռուսաստանի 15 խմբերի միջև կայացած մրցոյթում, խմբային բաժնում մեր աշակերտուհիները գրաւել են առաջին պատւաւոր տեղը:

Գնահատագրերի բաշխմանը ներկայ էին` Առաջնորդի օգնական` Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, Կրթական խորհրդի ատենապետ՝ տկն. Անէթ Բաղդասարեանը, նոյն խորհրդի անդամ՝ պրն. Սաքօ Ազիզեանը, Հ.Բ.Ը. Միութեան վարչութեան անդամները, դպրոցի տեսչուհի` տկն. Սալիմին, փոխտեսչուհի՝ տկն. Արսինէ Մկրտչեանը, ռոբատիկի ուսուցիչներ՝ պրն.Դաէմին և տկն. Մահ Հասանին և աշակերտուհիների ծնողները:

Սրբազան Հայրն իր շնորհաւորանքի և օրհնանքի խօսքը յղելով աշակերտուհիներին, յոյս յայտնեց, որ այս ձեռքբերումը մեկնակէտն է նոր աշխատանքների և նոր յաջողութիւնների, նա այս առիթով որպէս յուշանւէր, աշակերտուհիներին նւիրեց՝ Յովհաննէս Աւ. քհն. Հաճեանի «Հայոց պատմութեան» 2 հատորներն իր ստորագրութեամբ, մաղթելով նրանց նորանոր նւաճումներ տարբեր ասպարէզներում:

Թ.Հ.Թ. Կրթական Խորհուրդ