«Արարատ» Հայոց Ազգային Դպրոցի Տեսչուհու Այցը

Երկուշաբթի, 31 դեկտեմբերի 2018-ի առաւօտեան, Հայոց Ազգային Արարատ դպրոցի տեսչուհի՝ տկն. Դիւանեանը և ծնողական Խորհրդի անդամները, Ամանորեայ տօների առիթով այցելեցին Թ.Հ.Թ. առաջնորդ` Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:

Հանդիպմանը ներկայ էր նաև Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ատենապետ՝ տկն. Անեթ Բաղդասարեանը և Խորհրդի անդամ՝տկն Մելինդա Քյարիմ Մասիհին:

Տեսչուհին և Դպրոցի ծնողական խորհուրդը ներկայացնելով նորանշանակ տեսչուհուն, նաև իրենց յատուկ շնորհաւորանքն ու բարեմաղթութիւնները փոխանցեցին Սրբազան Հօրը:

Սրբազան հայրը, իր գնահատանքն ու շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, քաջալերելով նրանց իրենց տարած եւ տարւելիք աշխատանքների համար, շեշտելով, որ յաջողութեան գաղտնիքը համագործակցութեան մէջ է:

Հիւրերը այցելեցին նաև Կրթական խորհրդի գրասենեակ: Իրենց հաճելի ներկայութեամբ ուրախացնելով գրասենեակի աշխատակազմին: